Սամվել Մկրտչյան (դիվանագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մկրտչյան (այլ կիրառումներ)
Սամվել Մկրտչյան (մայիսի 17, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Սամվել Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1981), ՀՀ ԳԱԱ (1984) և Լիդսի համալսարան (1993) |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
Կրթություն
խմբագրել- 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
- 1981-1984 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։
- 1993 թ. սովորել և ավարտել է Լիդսի համալսարանի դիվանագիտական դասընթացները։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1981-1984 թթ. - աշխատել է ՀԽՍՀ պետական պատմական արխիվում։
- 1984-1991 թթ. - աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։
Դիվանագիտական ծառայությունը
խմբագրել- 1991 թ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության սկանդինավյան և բալթյան երկրների պատասխանատու։
- 1991-1994 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ և ԵԱՀԿ պատասխանատու։
- 1995-1997 թթ. - ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ։
- 1996-1999 թթ. - Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ։
- 1994-2000 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2000-2004 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ։
- 2004 թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար։
- 2010 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից[1]։
- 2011 թվականից ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետն է։
- 2016 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)[2]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող - |
Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյան սեպտեմբերի 2004 - 30 նոյեմբերի 2010 |
Հաջորդող Արմեն Եդիգարյան |
Նախորդող Աշոտ Քոչարյան |
Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյան 4 մարտի 2016 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |