Սամվել Մելիքի Մանգասարյան (սեպտեմբերի 8, 1956(1956-09-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 1992(1992-08-13), Մաղավուզ, Մարտակերտի շրջան, Ադրբեջան, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Սամվել Մանգասարյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1956(1956-09-08)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 1992(1992-08-13) (35 տարեկան)
Մահվան վայրՄաղավուզ, Մարտակերտի շրջան, Ադրբեջան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքու քաղաքում, ուր ավարտել է միջնակարգը, այնուհետև՝ գազաէլեկտրաեռակցողի դասընթացները, աշխատել իր մասնագիտությամբ[1]

Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո կրկին վերադարձել է Բաքու՝ ծնողների մոտ և շարունակել աշխատել նույն հիմնարկությունում[1]։

1989 թվականին ընտանիքով տեղափոխվել է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքը, իսկ այնտեղից՝ Ստեփանակերտ։ Աշխատանքի է ընդունվել որպես էլեկտրաեռակցող։ Անդամագրվել է ինքնապաշտպանության ուժերում, պաշտպանական «Կայծ» խմբի կազմում՝ որպես հրամանատարի տեղակալ մարտնչել Մարտակերտի շրջանի Վանք, Կոճողոտ, Չլդրան գյուղերի պաշտպանության համար։ Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.