Սամվել Թադևոսյան (դերասան)

հայ դերասան

Սամվել Թադևոսյան (հունիսի 6, 1993(1993-06-06), Երևան, Հայաստան), հայ դերասան և բեմադրիչ։ Հայտնի է «Կյանք ու կռիվ», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերում կերտած հերոսներով[1]։

Սամվել Թադևոսյան
Ծնվել էհունիսի 6, 1993(1993-06-06) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Շենգավիթի թիվ 154 դպրոցը։

2010 թվին ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, դերասանական ֆակուլտետ, Արմեն Մազմանյանի արվեստանոցը։

Թատերական գործունեություն խմբագրել

Խաղացել է Կարել Չապեկի «Մայրը» (ռեժիսոր Լալա Մնացականյան), Իվան Վիրիպաևի «Պատրանքներ» (ռեժիսոր Զառա Անտոնյան), «Ես այստեղ եմ» (ռեժ Տաթև Մելքոնյան), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումներում։

Արտիստն իրեն փորձել է նաև ռեժիսորական բնագավառում՝ բեմադրելով «Էգոիստ» ներկայացումը՝ ըստ Մահմուդ Նազերի «Երկդուռ սենյակ» պիեսի[2]։

Բեմադրել է Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումները» երաժշտական պոեմի բալետային ալտերնատիվ պսիխոդրաման Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, բալետմայսեր՝ Արման Բալմանուկյան[3]։

2018-ին հեղինակը և բեմադրողն է «Մայրենիք» Ֆիզիկական և վիզուալ ներկայացման, որը նորարարական թատրոնի կատարողական ակտ է[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Ալեն Մանուկյանի «Վերևից» կարճամետրաժ ֆիլմ
  • «Անցում» («Crossing») Արտո Յան ԱՄՆ-Հայաստան. Միքայելի դերում
  • «Բրավո, Վիրտուոզ» Ֆրանսիա-Բելգիա-Հայաստան. ռեժիսոր Լևոն Մինասյան «Ագաթ ֆիլմս». Ալիկի դերում
  • «Կյանք ու կռիվ» ռեժիսոր Մհեր Մկրտչյան. Հայաստան. Տիգրանի դերում. 2016
  • «Հող Չափողները» ռեժիսոր Սուրեն Բաբայան. թուրք երիտասարդի դերում
  • «Հոսանքին հակառակ» 12 սերիա Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. ռեժիսոր Մհեր Մկրտչյան Հայաստան. Էդուարդ Տոնիկյանի դերում
  • «SSSR» 12 սերիա Ռուսական Առաջին Ալիքի համար. Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյան. ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակով. Սամվելի դերում (ընթացքում) Մարս մեդիա և Ֆլագման կինոընկերություն։
  • «Սողոմոնի երգերը» ռեժիսոր Արման Նշանյան. Կոմիտասի դերում (ընթացքում)

Մրցանակներ խմբագրել

  • Շնորհվել է Հայաստանի 2017 թ. պետական մրցանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար «[1]»
  • Թատերական Գործիչների Միության «Արտավազդ» մրցանակ - տարվա լավագույն երիտասարդ դերասան, 2015 թիվ, «Էգոիստ» ներկայացում։
  • ԱրտՖեստ երիտասարդական փառատոն - լավագույն դերասան «Էգոիստ» ներկայացում 2015 թիվ։
  • Հայաստանի հայկական պետական կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակ - լավագույն դերասան «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարման համար, 2016 թիվ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/12/28/841919/ © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
  • «Ոսկե ծիրան» -հատուկ մրցանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարման համար, 2017 թիվ։

Քննադական հոդված խմբագրել

  • «Կյանք ու կռիվ»[5] ֆիլմի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. «Սամվելի «ամոթանքը», ռեժիսորի «զենքն» ու «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր մյուս դրվագները». Bravo.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Ինչո՞ւ են Սամվել Թադևոսյանին հեռացրել Թատերական ինստիտուտից և ո՞ւմ է նա առանձնահատուկ ձևով կարոտում բանակում». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. CivilNet, «Ինքնասպանի գրառումները» պարով, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին
  4. Mediamax. ««Մայրենիք». Սամվել Թադեւոսյանի նոր ներկայացման անսովոր ընթացքն ու հանդիսատեսի արձագանքը». Bravo.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Ի՞նչ է դիտողին հաղորդում և ինչի՞ մասին է լռում «Կյանք ու կռիվ» ֆիլմը». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.