Սամվել Ավետիսյան (պետական գործիչ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Սերյոժայի Ավետիսյան (հունվարի 3, 1952(1952-01-03), Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (2002-2011)։

Սամվել Ավետիսյան
Ծնվել էհունվարի 3, 1952(1952-01-03) (72 տարեկան)
ԾննդավայրԱխուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր

Կրթություն խմբագրել

  • 1977 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։ Տնտեսագիտության դոկտոր, (2003)։ Պրոֆեսոր (2007)։ 14 մենագրությունների և ավելի քան 140 գիտական հոդվածների հեղինակ։
  • Վերապատրաստման դասընթացներ է անցել Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում (1979), Կիևի գյուղատնտեսական ակադեմիայում (1985), ԱՄՆ Այովայի նահանգի CITRA միջազգային ուսումնական կենտրոնում (1994), ԱՄՆ Ֆրեզնոյի համալսարանում (1998), Իսրայելի MASHAV-CINADCO միջազգային կենտրոնում (2003), Իսրայելի Գալիլյայի միջազգային համալսարանում (2010)։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1970-1972 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1978 թ. - Ախուրյանի շրջանի Կամո գյուղի կոլտնտեսությունում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ։
  • 1979-1986 թթ. - Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ, այնուհետև՝ ամբիոնի վարիչ։
  • 1986-1994 թթ. - Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի արհմիութենական կոմիտեի նախագահ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ Գյուղատնտեսության նախարարության գիտության, կրթության և նոր տեխնոլոգիաների ներդրման գլխավոր վարչության պետ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր թիվ 67 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
  • 2002 թ. փետրվարի 11-ին պատգամավորական լիազորությունները դադարեցվել են՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։
  • 2002 թ. փետրվարի 11-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ։
  • 2011 թ. ապրիլի 7-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2011թ-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՙՙԱգրոբիզնեսի կազմակերպման՚՚ և ՙՙԱգրարային քաղաքականության և խորհրդատվության՚՚ ամբիոնների պրոֆեսոր,
  • 2011-2013 թթ. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային քաղաքականության և տնտեսագիտական հետազոտությունների հետազոտական կենտրոնի տնօրեն։
  • 2013-2016 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՙՙԱմբերդ՚՚ հետազոտական կենտրոնի տնօրեն։
  • 2016թ. սեպտեմբերից նույն կենտրոնի ծրագրերի համակարգող, ավագ գիտաշխատող։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
-
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Սամվել Ավետիսյան

11 փետրվարի 2001 թ. - 7 ապրիլի 2011 թ.
Հաջորդող
Գրիշա Բաղիյան

Ծանոթագրություններ խմբագրել