Սամուել Ռոբսոն Ուոլթոն (հոկտեմբերի 27, 1944(1944-10-27)[1][2], Թալսա), ամերիկացի միլիարդատեր, Walmart-ի հարստության ժառանգը, աշխարհի ամենամեծ մանրածախ վաճառողը։ 1992-2015 թվականներին եղել է Walmart-ի նախագահը։ Նա Հելեն Ուոլթոնի և Սամ Ուոլթոնի ավագ որդին է։

Սամուել Ուոլթոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1944(1944-10-27)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրԹալսա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրկանզասի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունգործարար և փաստաբան
ԱմուսինMelani Lowman-Walton?
Ծնողներհայր՝ Սեմ Ուոլթոն, մայր՝ Helen Walton?
ԵրեխաներCarrie Walton Penner?
 S. Robson Walton Վիքիպահեստում

2022 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Ուոլթոնը ունի 61 միլիարդ դոլարի մաքուր ակտիվներ և դասվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքին՝ գրավելով 18-րդ տեղը[3]։ Նա նաև Denver Broncos-ի գլխավոր սեփականատերն է[4][5]։

Կենսագրություն խմբագրել

 
Ուոլթոնը 2011 թվականին

Ռոբ Ուոլթոնը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 27-ին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում[6]։ Սամ Ուոլթոնի և Հելեն Ուոլթոնի չորս երեխաներից ամենամեծն է։ Ունի կրտսեր եղբայր՝ Ջիմ Ուոլթոնը, և կրտսեր քույր՝ Ալիս Ուոլթոնը։ Մյուս եղբայրը՝ Ջոհն Ուոլթոնը, մահացել է 2005 թվականին[7][8][9]։

Ուոլթոնը հաճախել է Վուսթերի քոլեջը, իսկ 1966 թվականին ավարտել է Արկանզասի համալսարանը՝ բիզնես կառավարման բակալավրով։ Այնտեղ նա եղել է Lambda Chi Alpha համայնքի անդամ։ 1969 թվականին Կոլումբիայի իրավաբանական համալսարանի կողմից ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Ուոլթոնը դարձել է նաև Վուսթերի քոլեջի հոգաբարձու[9]։

Ուսումն ավարտելուց հետո Ուոլթոնը դարձել է իրավաբանական ընկերության անդամ, որը ներկայացնում էր Վոլմարթը և Conner & Winters-ը Թալսայում։ 1978 թվականին նա լքել է Թալսան՝ Վոլմարթին միանալու համար, որտեղ 1982 թվականին նշանակվել է փոխնախագահ։ 1992 թվականի ապրիլի 7-ին՝ հոր մահից երկու օր անց, դարձել է տնօրենների խորհրդի նախագահ[10]։

Նա իր եղբայրների ու քույրերի հետ երաշխավորել է 2008 - 2013 թվականներին մոտ 2 միլիարդ դոլար հատկացնել Walton Family հիմնադրամին[8]։

2022 թվականի հունիսի 7-ին Ուոլթոնի գլխավորած սեփականատիրական խումբը պայմանագիր է կնքել Փեթ Բոուլենի ունեցվածքից Denver Broncos արտոնությունը 4,65 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ, ինչը պատմության մեջ սահմանել է սպորտային արտոնությունների ամենաթանկ վաճառքի ռեկորդը, որը ենթակա է հաստատման NFL-ի ֆինանսական կոմիտեի և սեփականատերերի խմբի մեծամասնության կողմից[11][12]։

2022 թվականի հուլիսի 11-ին նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը դարձել է սեփականության խմբի անդամ[13]։ Իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ին ընտանիքը հայտարարել է, որ Լյուիս Հեմիլթոնը նույնպես միանալու է սեփականության խմբին[14]։ Ուոլթոնը առօրյա լիազորությունների մեծ մասը պատվիրակել է իր փեսային՝ Walmart-ի նախագահ Գրեգ Փեններին, որը ստանձնել է ֆրանշիզայի գործադիր տնօրենի և սեփականատերերի խմբի հանրային դեմքի դերը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Bloomberg Billionaires Index: Rob Walton». Bloomberg News|Bloomberg. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Around the NFL staff (2022 թ․ օգոստոսի 9). «NFL owners approve Walton-Penner group's purchase of Denver Broncos franchise». NFL.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. O'Halloran, Ryan (2022 թ․ օգոստոսի 9). «Broncos officially in new hands with approval of Walton as owner». DenverPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Basquez, Anna Maria (2022 թ․ ապրիլի 14). «Who Is Rob Walton, The Billionaire Who Reportedly Plans To Put In A Bid For The Denver Broncos?». CBS News. Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
  7. «S Robson Walton». Forbes. 2013 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «2013's Top 20 Billionaires». Forbes. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. 9,0 9,1 «The World's Billionaires #26 S Robson Walton». Forbes. 2008 թ․ մայիսի 3. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. Thomas C. Hayes (1992 թ․ ապրիլի 7). «Wal-Mart's Leadership Remains in the Family». The New York Times.
  11. «Broncos and Walton-Penner family enter into a purchase and sale agreement». DenverBroncos.com (Press release). 2022 թ․ հունիսի 7. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Denver Broncos sold to Walmart heir Rob Walton». TheDenverChannel.com. 2022 թ․ հունիսի 7. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Condoleezza Rice added to Denver Broncos ownership group». Axios. 2022 թ․ հուլիսի 11. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Statement from Rob Walton on behalf of the Walton-Penner Family Ownership Group». DenverBroncos.com (Press release). 2022 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. DiLalla, Aric (2022 թ․ օգոստոսի 10). «New Broncos Owner & CEO Greg Penner outlines key requirements for winning organization». DenverBroncos.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Ուոլթոն» հոդվածին։