Սամիրա Բենսաիդ (արաբ․՝ سميرة سعيد‎‎, հունվարի 10, 1958(1958-01-10), Ռաբաթ, Մարոկկո), մարոկկացի հայտնի երգչուհի, Մարոկկոյի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1980 երգի մրցույթում, ներկայումս ապրում է Եգիպտոսում[1]։

Սամիրա Բենսաիդ
Բնօրինակ անունարաբ․՝ سميرة سعيد‎‎
Ի ծնե անունարաբ․՝ سميرة عبد الرزاق بنسعيد‎‎
Ծնվել էհունվարի 10, 1958(1958-01-10) (66 տարեկան)
Ռաբաթ, Մարոկկո
Երկիր Մարոկկո և  Եգիպտոս
ԺանրերԱրաբական երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Գործիքներկիթառ, վոկալ և դաշնամուր
ԼեյբլMazzika? և Rotana Music Group?
ԱմուսինHani Mehanna?
 Samira Saïd Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամիրան ծնվել և մեծացել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում[2]։ Նա սկսել է երգել 9 տարեկանից, 17 տարեկանից մեկ այլ հայտնի երգչուհի Ազիզա Ջալալի հետ նա մասնակցել Մարոկկոյի թագավորական հեռուստատեսության «Mawaheb» երաժշտական ծրագրի նկարահանումներին։ Մարոկկոյում նա ճանաչվել է որպես հրաշամանուկ և շուտով սկսել պրոֆեսիոնալ երգել։ Նա համագործակցել է Մարոկկոյի երաժշտության այլ ներկայացուցիչ Ալ-Ռաշդի հետ։

Կարճ ժամանակահատվածում կատարողը դարձել է Մարոկկոյի երաժշտության ամենաճանաչված դեմքերից մեկը։ Արաբական երկրներում մեծ ժողովրդականություն են վայելել նրա «Kifash Tlakina», «Fayetli sheftek shi marra», «Wa’ady» երգերը։

1980 թվականին Սամիրան ընտրվել է որպես իր երկիրը ներկայացնելու 1980 թվակամի Եվրատեսիլ երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Հաագայում, Նիդեռլանդներ։ Դա Մարոկկոյի առաջին (և առայժմ միակ) մուտքն էր երգի մրցույթին։ Երգը խաղաղության կոչ է պարունակել արաբա-իսրայելական հակամարտության մեջ։ Երգը զբաղեցրել է նախավերջին տեղը։

 
Սամիրա Բենսաիդը 2005 թվականին

1982 թվականին երգչուհին տեղափոխվել է Կահիրե, որտեղ նրա կարիերան բավականին հաջող է զարգացել։ Երգչուհու ստեղծագործությունների վրա կրել են բազմաթիվ երաժշտական ոճեր ու ժանրեր, որոնք երբեմն նույնիսկ բնորոշ չեն արաբական ավանդական երաժշտությանը։ 1998 թվականին թողարկված «Al Bal» ալբոմը «Halit Malal», «Beteegee witimshee» ստեղծագործությունների հետ հայտնի են դարձել արաբական աշխարհում։

2000 թվականին «Lailah Habibi» երգի տեսահոլովակը արժանացել է մրցանակի՝ որպես «Արաբական աշխարհի լավագույն տեսահոլովակ 2001»։ Նրա ժողովրդականությունը շարունակել է աճել այն բանից հետո, երբ նա արժանացել է Համաշխարհային երաժշտական մրցանակի՝ «Մերձավոր Արևելքի լավագույն կատարող» անվանակարգում իր «Youm Wara Youm» («Օր առ օր») ալբոմի համար։ Ընդհանուր առմամբ, Սամիրա Սաիդն ունի ավելի քան 40 երաժշտական մրցանակ[3][4]։

2005 թվականի ամռանը Սաիդը Թունիսում մասնակցել է «Կարթագենի փառատոնին», որտեղ կատարել է «Aweeny Beek» երգը։ Հետագայում նույնանուն սինգլը Իսպանիայում վաճառվել է ավելի քան 600․000 օրինակով։

Վերջին շրջանում Սամիրան շատ է խոսել ՄԻԱՎ-ով վարակվածների խնդիրի և աֆրիկյան երկրներից եվրոպական երկրներ անօրինական ներգաղթի մասին։ Նա նաև աջակցում է պաղեստինյան ժողովրդին և հրեա-արաբական խնդիրների կարգավորմանը։

Ամուսնացած է եղել երկու անգամ, ներկայիս ամուսինը մարոկկացի գործարար Մուստաֆա Էնաբուլսին է, ունի որդի։

Սկավառակագրություն խմբագրել

  1. El hob elli ana a’aycheh (1975)
  2. Bitaqat hob (1977)
  3. Ben Lif (1979)
  4. Hikaya (1981)
  5. Allemnah el Hob (1982)
  6. Ketr al Kalam (1983)
  7. Methaya’li (1984)
  8. Lilet el Ouns (1984)
  1. Ya Damaiti Haddi (1984)
  2. Ehki ya Shehrazade (1985)
  3. Youm akablak Fih (1985)
  4. Ech gab li gab (1985)
  5. Amrak ajib en (1986)
  6. Ana walla anta (1989)
  7. Moch hatnazel a’anak (1986)
  8. Sibak (1986)
  1. Ya ebn al halel (1987)
  2. Ghariba (1988)
  3. Sibni louahdi (1988)
  4. Ensani (1989)
  5. Ba’adin neta’ateb (1990)
  6. Choft el amar (1991)
  7. Hannitlak (1992)
  8. Khayfa (1992)
  1. a’ach’a (1993)
  2. Enta habibi (1995)
  3. Kolli de echa3at (1996)
  4. a’al bal (1998)
  5. Rouhi (1999)
  6. Laila habibi (2001)
  7. Youm Wara Youm (2002)
  8. Awweeni Beek (2004)
  9. Ayaam Hayati (2008)
  10. Be winner (ft. Fnaïre) (2010)
  11. Khallouh (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. أغاني مصرية - سميرة سعيد
  2. libvoice.net. «سميرة سعيد». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. LG Fait Chanter Samira Bensaid Արխիվացված 2013-11-11 Wayback Machine; Aujourd’hui le Maroc; 2004
  4. Samira Saeid; the Best-seller Moroccan Singer in Arabic Music History Արխիվացված 2015-09-24 Wayback Machine; hitmarker.com Best Sellers; Stars Cafe Entertainment; 2009

Արտաքին հղումներ խմբագրել