Սագ (Գյոզալդարայի գավառ)
(Վերահղված է Սակից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սագ (այլ կիրառումներ)
Սագ (քրդ.՝ Sak), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում։ Գտնվում էր Գյոզալդարա գետի ձախ կողմում։
Գյուղ | ||
---|---|---|
Սագ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Գյոզալդարայի գավառակ | |
Այլ անվանումներ | Սակ, Սակաբո, Սաք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 294 մարդ (XIX դարավերջ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | սագեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
XIX դարի վերջին ուներ 47 տուն՝ 294 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն, այգեգործություն, հացահատիկի մշակությունն ու արհեստներն էր։
Սագն ուներ եկեղեցի և նրան կից գործող վարժարան։
Գյուղն ավերվել, իսկ բնակիչները թուրքերի կողմից կոտորվել ու տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 456
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 107)։ |