Սախալին կղզին (գիրք)
«Սախալին կղզին» (ռուս.՝ «О́стров Сахали́н»), Ա. Պ. Չեխովի կողմից 1891—1893 թվականներին գրված գիրք՝ ճամփորդական նոթերի ժանրով, որը հեղինակը գրել է 1890 թվականի ամառը և աշնանը՝ Սախալին կղզի ուղևորությունից հետո։ Գրքի հիմքում ընկած են ինչպես Չեխովի անձնական տպավորությունները, այնպես էլ նրա հավաքած լայնածավալ վիճակագրական տվյալները։
Սախալին կղզին ռուս.՝ Остров Сахалин | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական գիրք և ճամփորդական գրականություն |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1891 |
Հրատարակվել է | 1893 և 1894 |
Ուսումնասիրողների կարծիքով այդ գրքի ժանրի առումով մեծ ազդեցություն են ունեցել Ֆ. Մ. Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» և Ս. Վ. Մաքսիմովի «Սիբիր և տաժանավայր» ստեղծագործությունները, ինչի մասին հեղինակը բազմիցս հիշատակել է բնագրում[1]։
Ստեղծման և հրատարակման պատմություն
խմբագրելԱ. Պ. Չեխովը Սախալինից Մոսկվա է վերադարձել 1890 թվականի դեկտեմբերի 8-ին և 1891 թվականի սկզբին սկսել գրքի աշխատանքները։ Սկզբում նա պատրաստվել է տպագրել իր գիրքն ամբողջությամբ և հրաժարվել առանձին մասերը ժողովածուներում կամ ամսագրերում հրատարակելուց, բայց 1892 թվականին համաձայնվել է հրատարակել XXII գլուխը («Փախստականները Սախալինում») «Օգնություն քաղցածներին» ժողովածուում[1][2]։
I—XIX գլուխները առաջին անգամ տպագրվել են 1893 —1894 թվականներին (№ 10—12, № 2—7) «Ռուսական միտք» ամսագրում[3]։ 1895 թվականին գիրքը լույս է տեսել առանձին հրատարակությամբ՝ «Սախալին կղզին» (Ճամփորդական նոթեր) վերնագրով, XX—XXIII գլուխների ավելացումով և առաջին տասնինը գլուխների փոքր ուղղումով[4][5][6]։ «Օգնություն քաղցածներին» ժողովածուից XXII գլուխը առանձին հրատարակությամբ վերատպվել է (բավականաչափ կրճատումներով և ուղղումներով)[7]։
Ժամանակակիցների կարծիքներ
խմբագրելՃամփորդական ակնարկները բավականաչափ հետաքրքրություն են առաջացրել ընթերցողների և լրագրողների շրջանում։ Շատերը համակարծիք էին հեղինակի հետ։ Այսպես՝ Ե. Ա. Եֆիմովը համամիտ էր Չեխովի հետ՝ կապված հնացած «Աքսորյալների մասին կանոնադրության» քննադատության հետ, մասնավորապես՝ երեխաներին տաժանակիր աշխատանքի ուղարկելու։ Դրա հետ միասին նա հիացել է հեղինակի աշխատունակության վրա. «Կարդալով գիրքը՝ ես զարմացել եմ՝ ինչպես կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում (երեք ամիս) այդպես մանրակրկիտ ուսումնասիրել սախալինյան տաժանավայրի և գաղութի կենցաղը»։ Այնուհետև ավելացրել է. «Ա. Պ. Չեխովի կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը շատ արժեքավոր նյութ է պատժի համակարգի փոփոխության ու աքսորի չեղարկման հարցերը քննարկելու համար»[8]։
Պ. Չ. Չերնչը և Պ. Լվովը Տոմսկի «Սիբիրյան բանբեր» լրագրում նշել են, որ «Չեխովը՝ որպես գեղագետ, այս անգամ քիչ է նկարագրել։ Իր՝ սեղմ և սառը լեզվական ոճից կարծես փչում է մելամաղձոտ զբոսաշրջիկի տրտմություն, ով չի նկատում շրջակայքի գեղեցկությունը։ Այնուամենայնիվ, Չեխովին մեղադրել բոլոր նկարագրություններում պատկերավորության բացակայության մեջ, չի կարելի»[9]։
1898 թվականին Ս. Ա. Տոլստայան իր օրագրում թողել է հետևյալ գրությունը. «Երեկոյան բարձրաձայն կարդում էինք Չեխովի «Սախալինը»։ Մարմնական պատժի սարսափազդո՜ւ մանրամասնություններ։ Մաշան լաց եղավ. իմ սիրտը կեղեքվեց»[10]։ Ճանաչված ռուս իրավաբան Ա. Ֆ. Կոնին գրել է Չեխովի և նրա գրքի մասին. «Նա դժվար, բազում փորձությունների, տագնապների ու վտանգների հետ կապված, իր առողջության վրա կործանարար ազդեցություն ունեցած ճամփորդություն է ձեռնարկել՝ տեղում այդ գաղութացումն ուսումնասիրելու նպատակով։ Այդ ճամփորդության արդյունքը՝ Սախալինի մասին նրա գիրքը, իր վրա կրում է արտակարգ նախապատրաստության և ուժերն ու ժամանակն անխնա վատնելու կնիքը։ Նրանում խիստ ձևի ու գործնական տոնի, բազմաթիվ փաստական և թվային տվյալների հետևում զգացվում է գրողի վշտահար ու վրդովված սիրտը»[11]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ա. Պ. Չեխովը՝ ուղևորությունից առաջ
-
Կալանավորների լուսանկարը՝ Չեխովի գրառումներերից
-
Սոնկա - Ոսկե ձեռքը (Սոֆյա Բլյուֆշտեյն) 1898 թվականին
-
Միխայիլ Սեմյոնովիչ Կորսակով (1826—1871), ռուս պետական գործիչ, Անդրբայկալյան կազակական բանակի պարագլուխ
-
Միխայիլ Նիկոլաևիչ Գալկին-Վրասկոյ, բարելավում էր կալանավորների ու աքսորյալների դրությունը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Чехов Антон Павлович. Остров Сахалин «Остров Сахалин». Электронная библиотека ModernLib.Ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Чехов А. П. Беглые на Сахалине // Помощь голодающим / Научно-литературный сборник: С прил. фототип. и цинкогр. — М.: Русские ведомости, 1892. — С. 227—248. — [2], II, IV, 9 л. ил.; 24; 593 с. — 6100 экз.
- ↑ Впервые —{{{վերնագիր}}}.
- ↑ Чехов А. П. Остров Сахалин (Из путевых записок). — М.: изд. ред. журнала «Русская мысль», 1895.
- ↑ «"Остров Сахалин" (Из путевых записок) Антона Павловича Чехова. Справка». РИА Новости. МИА «Россия сегодня». 2010 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Чехов А. П.. «Остров Сахалин (Из путевых записок)». «100 лучших книг»[Электронный ресурс]. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Чехов, 1892, Помощь голодающим: Научно-литературный сборник
- ↑ «Из жизни каторжных Илгинского и Александровского <...> заводов». М., 1900, стр. 48—49, 52—53.
- ↑ «Сибирский вестник», 1893, № 138, 26 ноября; см. также: 1894, № 115, 1 октября.
- ↑ «Дневники Софьи Андреевны Толстой», т. 3. М., 1932, стр. 94.
- ↑ Кони А. Ф. Избр. произв., т. 2, М., 1959, стр. 342—343, 346—347.