Սալվատորե Ֆերրագամո թանգարան

Սալվատորե Ֆերրագամո թանգարան, նորաձևության թանգարան՝ նվիրված կոշիկի իտալացի դիզայներ Սալվատորե Ֆերրագամոյի կյանքին ու գործունեությանը և նրա համանուն ընկերությանը[8]։ Թանգարանում առկա է կոշիկների 10000 մոդել, որոնք ստեղծվել և պատկանել են Ֆերրագամոյին 1920-ական թվականներից մինչև նրա մահը՝ 1960 թվականը։ Ֆերագամոյի մահից հետո նրա այրին և երեխաները հավաքածուն ընդլայնել են։ Թանգարանը ներառում է նաև ֆիլմեր, մամուլի անդրադարձներ, գովազդային նյութեր, հագուստ և աքսեսուարներ 1950-ականներից մինչև մեր օրերը[8]։

Սալվատորե Ֆերրագամո թանգարան
Museo Salvatore Ferragamo.jpg
Տեսակթանգարան, didactic museum?, Muzej suvremene umjetnosti, արդյունաբերության թանգարան և մասնագիտացված թանգարան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1][2][3]
ՏեղագրությունՖլորենցիա[2][4]
Մասն էSalvatore Ferragamo (ընկերություն)
ՀասցեPiazza Santa Trinita 5 rosso - Firenze[2] և Piazza Santa Trinita 5[4]50123[4]Piazza Santa Trinita? (5)
Հիմնադրվել է1995[4]
Մակերես560 քառակուսի մետր, 700 քառակուսի մետր
Այցելուներ41 802 մարդ (2019)[5] և 55 000 մարդ (2018)[6]
Հավաքածուի չափս600 item[6] և 1000 item[7]
Կայքmuseoferragamo.com

Թանգարանը բացվել է 1995 թվականի մայիսին՝ Ֆերրագամո ընկերության շռնդալից հաջողությունից հետո[8]։ Թանգարանը գտնվում է պատմական Սպինի Ֆերոնի պալատում (իտալերեն՝ Palazzo Spini Feroni), որը Ֆերրագամոն գնել է 1930-ականներին։

Թանգարանում առկա կոշիկների հավաքածուն փաստում է Սալվատորե Ֆերրագամոյի գործունեության ողջ շրջանը, 1927 թվականին Իտալիա վերադառնալուց մինչև 1960 թվական՝ նրա մահը, ներկայացնում է Սալվատորեի տեխնիկական և գեղարվեստական կարողությունը, թե ինչպես գույների ընտրության, ֆանտազիայի միջոցով, մոդելների և նյութերի փորձարկմամբ նա կարողացել է հիմնարար ներդրում ունենալ «Made in Italy»-ի զարգացման և հաստատման գործում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.
  3. Sistema Cultura — 2014.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sistema Cultura
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Italian National Institute of Statistics https://www.istat.it/it/archivio/167566 — 2017.
  8. 8,0 8,1 8,2 Touring Club of Italy (10 May 2005)։ Authentic Tuscany։ Touring Editore։ էջեր 109–։ ISBN 978-88-365-3297-1։ Վերցված է 2 September 2012 

Արտաքին հղումներԽմբագրել