Սալիխիտդին Աբդիսադիկովիչ[1] Այտբաև (ղազ.՝ Салихитдин Әбдісадықұлы Айтбаев, փետրվարի 15, 1938(1938-02-15), Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 1994(1994-09-29), Ալմաթի, Ղազախստան), խորհրդային ղազախ գրաֆիկական նկարիչ։

Սալիխիտդին Այտբաև
ղազ.՝ Салихитдин Әбдісадықұлы Айтбаев
Ծնվել էփետրվարի 15, 1938(1938-02-15)
ԾննդավայրԿզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1994(1994-09-29) (56 տարեկան)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
Քաղաքացիություն Ղազախստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրսոցիալիստական ռեալիզմ
ՄեկենասներMoldakhmet Kenbaev?
Պարգևներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սալիխիտդին Աբդիսադիկովիչ Այտբաևը ծնվել է 1938 թվականի փետրվարի 15֊ին, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կզըլ-Օրդա քաղաքում։

1961 թվականին ավարտել է Ալմաթիի գեղարվեստի ուսումնարանը, աշակերտել է Մ․ Կենբաևին։

1969-1971 թվականներին դասավանդել է գեղարվեստական ուսումնարանում։ 1988 թվականին ստացել է Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Ստեղծագործություններ խմբագրել

 

«Հովիվների հանգիստը» կտավ (ղազ.՝ «Шопандар демалысы», 1962), «Երջանկություն» (ղազ.՝ «Бақыт», 1966), «Երիտասարդ ղազախներ» (ղազ.՝ «Жас қазақтар», 1968), «Հյուրերն են եկել» (ղազ.՝ «Қонақ, қелді», 1969) ղազախական ազգային ավանդույթներով ներշնչված։ Այտաբաևի դիմանկարային ստեղծագործություններին պատկանում են «Ա. Ալիմժանովը» (1970), «Մայրը» (ղազ.՝ «Ана», 1973), «Հայրը» (ղազ.՝ «Әке»), «Հովիվը» (ղազ.՝ «Шопан», 1974), «Աբայը» (1994), որոնք աչքի ն ընկնում իրենց բարձր վարպետությամբ։

1966 թվականին «Իմ հայրենիքը» նկարի համար Այտաբաևը ստանում է Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակ։ Նրա նկարները պահպանվում են Կերպարվեստի պետական թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ռուսերեն խմբագրել

Ղազախերեն խմբագրել

  • Қазақ мәдениеті. Энциклопедиялық анықтамалық. — Алматы: «Аруна Ltd.» ЖШС, 2005. — ISBN 9965-26-095-8