Սալաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20-21 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի աջակողմյան վտակներից մեկի ափին։

Գյուղ
Սալաձոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՍալացոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սալաձոր (Աշխարհ)##
Սալաձոր (Աշխարհ)

Կլիմա խմբագրել

Ունի զով և առողջարար կլիմա։ Հանդիսացել է Էրզրում քաղաքի ամառանոցներից մեկը։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին ուներ 175 հայ, 135 թուրք, իսկ 1909 թվականին՝ մոտ 70 տուն խառը բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սալաձորն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար X դարի արձանագրությունով խաչքարեր և տապանաքարեր։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 15 աշակերտ։

Անվանի մարդիկ խմբագրել

Սալաձորում է ծնվել XVII դարի տաղերգու Դավիթ Սալաձորեցին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 465

Աղբյուրներ խմբագրել