Սադու գեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի գավառում[1]։ Գտնվում էր Տիգրիս գետի ձախ կողմում, Դիարբեքիր քաղաքից 10 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Սադու գեղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառԴիարբեքիրի գավառ
Այլ անվանումներԹուխմանուկ խաչ. Սադիկ, Սադուգյուղ, Սաթու գեղ, Սաթու-գեղ, Սաթուկյոյ, Սատուքյոյ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչությունը կոտորվել կամ տարագրվել է։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ մոտ 1000 հայ բնակիչ։ Բնակիչները եղել են քաջ և խիզախ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, հացահատիկների մշակություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։

Ավանդույթի համաձայն գյուղում շատ աղավնիներ էին պահում։

Գյուղում կար հորդաբուխ աղբյուրներ, որոնցով բնակիչները ջրաղացներ էին աշխատեցնում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բնակավայրն ուներ Թուխ Մանուկ Խաչ վանքը, որին կից գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 461

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111