Սադեթ Կարաբուլութ
Սադեթ Կարաբուլութ (ապրիլի 28, 1975[1], Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), քրդական ծագմամբ հոլանդացի քաղաքական գործիչ, նախկին քաղաքացիական ծառայող, արհմիության անդամ[4]։ Սոցիալիստական կուսակցության շարքերում 2006 թվականի նոյեմբերի 30-ից Ներկայացուցչական պալատի անդամ է։ Զբաղվում է սոցիալական հարցերով (աղքատության կրճատում, սոցիալական աջակցության, գնողունակություն, երեխայի նպաստներ), ֆեմինիստական և սոցիալական ինտեգրացման հարցերով։
Սադեթ Կարաբուլութ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1975[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Դորդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | քուրդ և Թուրքեր |
Կրթություն | Էրազմ Ռոտերդամցու համալսարան[1] և Բորդոյի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Աշխատավայր | Ամստերդամ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ, Ամստերդամի քաղաքային խորհուրդ, Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ և Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն[2][1][3] |
Անդամություն | Landelijke Studenten Vakbond?[1] |
Կայք | sp.nl/onze-mensen/tweede-kamer/sadet-karabulut |
![]() |
Ռոտերդամի Էրազմ համալսարանում ուսանել է հանրային կառավարում, ակտիվ գործունեություն է ծավալել հոլանդական Ազգային ուսանողական արհմիությունում (LSVb): 2006 թվականի նոյեմբերից Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ է։
2013 թվականի փետրվարին Կարաբուլութը հայտարարել է, որ կհրաժարվի հավատարմության երդում տալ Հոլանդիայի թագավոր Վիլեմ Ալեքսանդրին նրա երդմնակալության արարողության ժամանակ։ Նա նշել է, որ ընթացակարգը չափազանց ծիսական է, և ինքն արդեն իսկ հավատարմության երդում տվել է, երբ ընդունվել է Ներկայացուցիչների պալատ։ Սադեթը հաստատակամ հանրապետական է[5]։
2013 թվականին Կարաբուլութը ժամանակավորապես հեռացել է Ներկայացուցիչների պալատից՝ օգտվելով ծննդաբերության համար տրամադրվող արձակուրդից։ Նրան փոխարինել է Թջիցկե Սիդերիուսը, սակայն նույն տարում Կարաբուլութը վերադարձել է արձակուրդից[6]։
Կարաբուլութը հանդիսանում է Ժողովրդավարական աշխատողների ակումբների ֆեդերացիայի (Demokratik Isci Dernekleri Federasyonu, DIDF) հոլանդական մասնաճյուղի առաջատար անդամ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.sp.nl/onze-mensen/tweede-kamer/sadet-karabulut
- ↑ https://www.kiesraad.nl/binaries/kiesraad/documenten/rapporten/2017/2/definitieve-kandidatenlijsten-tk-2017/definitieve-kandidatenlijsten-tk2017-kieskring-s-gravenhage/osv3-9_Definitieve+kandidatenlijsten_TK2017_sGravenhage.pdf
- ↑ https://www.kiesraad.nl/adviezen-en-publicaties/publicaties/2012/08/kandidatenlijsten-tweede-kamerverkiezing-2012/kandidatenlijst-5-kandidaten-sp-socialistische-partij-tweede-kamerverkiezing-12-september-2012 — 2012.
- ↑ «Koos de Wilt Concept » Sadet Karabulut, Tweede Kamerlid SP»։ Koosdewiltconcept.nl։ դեկտեմբերի 16, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին։ Վերցված է փետրվարի 14, 2012
- ↑ «SP’ers weigeren eed troonswisseling» (Dutch)։ De Telegraaf։ փետրվարի 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-02-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013
- ↑ «Tijdelijke vervanging in de SP-Tweede Kamerfractie» (Dutch)։ Parlement.com։ օգոստոսի 13, 2013։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013
Արտաքին հղումներ խմբագրել
- (Հոլանդերեն) Սադեթ Կարաբուլութի կենսագրությունը Ներկայացուցիչների պալատի կայքում
- (Հոլանդերեն) Parlement.com biography
- (Հոլանդերեն) Perdefinitie.nl biography
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սադեթ Կարաբուլութ կատեգորիայում։ |