Սագա տափաստանային

միջատների տեսակ

Սագա տափաստանային (լատին․՝ Saga pedo), ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում

Սագա տափաստանային
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ծղրիդներ
Տեսակ Սագա տափաստանային
Լատիներեն անվանում
Saga pedo
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???

Նկարագրություն խմբագրել

53-72 մմ մարմնի երկարությամբ (ձվադիրինը՝ 25-38 մմ), խիստ ձգված մարմնով, դեղին կամ դեղնականաչավուն գունավորմամբ խոշոր չափի ծղրիդ է։ Առաջամեջքի ծայրի տակ թաքնված վերնաթևերն ու թևերը գրեթե ամբողջությամբ հետ են զարգացած[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայի տափաստաններում, Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիր և Ղազախստան։ Հայաստանում հայտնի է եզակի հավաքով Չկալովկա գյուղից` Սևանա լճի մոտ (Գեղարքունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Սագա տափաստանայինն ապրում է լեռնատափաստաններում։ Բազմանում է կուսածնությամբ։ Արուները հայտնաբերված չեն։ Դարանակալ գիշատիչ է, սնվում է այլ տեսակի խոշոր մորեխներով և ծղրիդներով, ակտիվ է ցերեկը, բայց ձվադրում է երեկոյան ժամերին կամ վաղ գիշերը։ Զարգացումը զուգակցվում է 8 մաշկափոխությամբ։ Հայաստանից հայտնի միակ առանձնյակը հավաքվել է սեպտեմբերին, արեալի այլ մասերում հանդիպում են սկսած հուլիսից[1]։

Պահպանություն խմբագրել

Արեալի սահմանաեզրին գտնվող չափազանց հազվագյուտ տեսակ է, հայտնի է միակ հայտնաբերմամբ, հավանաբար անհետացել է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակոււմ գտնվող տեսակ։

Հայաստանից հայտնի է մեկ նմուշ։

Վտանգման հիմնական գործոնները են տարածքի յուրացումը, անասունների գերարածեցումը։

Հավանաբար պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագա տափաստանային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սագա տափաստանային» հոդվածին։