Սաբեր Աբար (պարս.՝ صابر اَبَر, հունիսի 8, 1984(1984-06-08), Թեհրան, Իրան)[1][2], իրանցի դերասան, թատրոնի ռեժիսոր և գրող, առավել հայտնի է 2009 թվականին «Էլլիի մասին» գեղարվեստական ֆիլմում խաղացած դերով։ Աբարը երկու անգամ առաջադրվել է Քրիստալ Սիմորգ մրցանակի, երկուսն էլ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Ֆաջր 25-րդ և 27-րդ կինոփառատոնների ժամանակ[3]։

Սաբեր Աբար
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1984(1984-06-08) (39 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հաղորդավար
 Saber Abar Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Դերասանի կարիերա խմբագրել

Աբարն իր կարիերան սկսել է հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսին է «Ծիածանը», մասնակցել է «100 վայրկյանում» մանկական խաղ-հեռուստաշոուին[4]։ Նա ավելի ուշ ճանաչում է ձեռք բերել Մոհսեն Մախմալբաֆի Sha'ere Zobale-ում խաղացած դերով։ 2006 թվականին Էզզաթոլահ Էնթեզամիի հետ նկարահանվել է «Մինայե Շահր-է Խամուշ» ֆիլմում` խաղալով վարորդի դեր. այս դերի համար առաջադրվել է Քրիստալ Սիմորգի մրցանակի` Երկրորդ պլանի լագավույն դերասան անվանակարգում։ Աբարի տաղանդը նկատվել է «Դայերե Զանգի»-ում (2007), որից հետո նրան դեր է առաջարկվել Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմում։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել, ինչպես օրինակ, Դեյվիդ Բորդվելը, որն այն գլուխգործոց է անվանել։ Աբարը խաղացել է Ալիրեզայի դերը, որի հարսնացուն կորել էր։ Այս դերով նա առաջադրվել է Ֆաջր միջազգային կինոփառատոնում։

Սաբերը խաղացել է նաև Հիչ (2009), Նոխոդի (2009), Տասներեք 59 (2010) և Էնտեհայե Խիաբանե Հաշտոն (2010) ֆիլմերում, ինչպես նաև որպես կամեո երևացել է Այենե-հայե Ռուբերու (2010) ֆիլմում[5]։

Գլխավոր դեր է խաղում «Գորտը» հեռուստասերիալում։

Թատերական կարիերա խմբագրել

Աբարը խաղացել է Կարգադան (2008) ներկայացման մեջ` Ֆարհադ Աեեշի, Մեհդի Հաշեմիի և Շահաբ Հոսսեինի հետ, որի ռեժիսորն է Ֆարհադ Աեեշը։ Խաղացել է նաև Դաստան-է յեկ Փելլեկան (2009, ռեժ.` Ռեզա Գուրան), Կալիգուլա (2010, ռեժ.` Հոմայոուն Ղանիզադեհ) և Ժիրե-բանդիե պարե Խորուս բայարե Սուգվարի (2011, ռեժ.` Ալի Նարգես Նեժադ) ներկայացումներում։ 2010 թվականին Սաբերը բեմադրել է Վավ-հա վա Վիրգուլ-հա ներկայացումը[6]։

Որպես գրող խմբագրել

Աբարը հեղինակել է երկլեզու «Յոթ երկինք այն կողմ» գիրքը, որը պատմում է իրանցի տատիկների մասին և տպագրվել է Թեհրանում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նշումներ
2005 Թափոնների բանաստեղծը Մոհամադ Ահմադի [7] Երգիծական կատակերգություն` սենտիմենտալ դռնապանի մասին, ով աղբի մեջ գաղտնիքներ է բացահայտում թաղամասի բնակիչների մասին։
2007 Հիշողության գույները Իրայ Բահրամի Ամիր Շահաբ Ռազավիան [8]
2008 Թամբուրին Մոհամադ Պարիսա Բախտավար [9]
2008 Երեք կանայք Համեդ
2009 Էլլիի մասին Ալիրեզա Ասղար Ֆարհադի [10][11]
2009 Լիլի թխվածքը
2010 Ոչինչ Նիմա
2011 Տասներեք 59
2011 Պարոն Յուսեֆ Սիրուս
2011 Այստեղ առանց ինձ
2011 Հայելիներին դեմ-հանդիման Սադեղ Նեգար Ազերբեյջանի [12]
2012 Ձյունը սոճիների վրա
2012 Համեստ ընդունելություն
2012 Համբուրելով լուսնանման դեմքը Հոմայուն Ասսադիան Դրամա, որը պատմում է տարեց երկու հարևան կանանց մասին, որոնք երկուսն էլ կորցրել են իրենց որդիներին Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, 20 տարի առաջ, և կանանցից մեկն այժմ հիվանդ է[13]։
2012 8-րդ փողոցում
2013 Ծանծաղ դեղին երկինքը
2013 Ոչ մի տեղ, ոչ ոք
2013 Աքրիդ Խոսրով, վարորդ-հրահանգիչ Կիարաշ Ասադիզադեհ [14]
2013 Սիրելի աղբ
2014 Ուղարկելով ցավակցական հայտարարություն` թերթի համար
2014 Ամեն ինչ զեղչված է
2014 Երազկոտը
2015 Ես Դիեգո Մարադոնան եմ
2015 Խելահեղ խաբեբան
2015 Ավելի մոտ
2015 Դովրիի շաքարե թասը
2015 Ես ուզում եմ պարել
2017 Ամառանոցի բնակիչները
2017 Այրող ամառը Էբրահիմ Իրաջզադ [15]
2017 Հասնելով անգամ Ռեզա
2018 Հեթթրիք Կեիվան Ռամթին Լավաֆի Հոգեբանական թրիլլեր երկու զույգերի մասին, որոնց միասին հեռանում են խնջույքից։ Մեքենան անսպասելիորեն մի բանի է բախվում, որից հետո պատմությունը լարված է դառնում` բազմաթիվ գաղտնիքներով[16][17]
2019 Մազերի հեքիաթ Դանեշ, վարսավիր Հոմայուն Ղանիզադեհ Վարդավիրանոց բացելով Իրանում` Դանեշը երազում է վարսավիր դառնալու մասին[18]

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Notes
2020– Գորտը Ռամին Ֆայազի ներկայացվել է Նամավայի կողմից

Պարգևներ և առադրումներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրված ֆիլմի վերնագիր Արդյունք Վայր Նշումներ
2007 Քրիստալ Սիմորգ մրցանակ, Ֆաջր 25-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Գույների հիշողությունը Առաջադրված Թեհրան, Իրան [19]
2007 Իրանյան 11-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Գույների հիշողությունը Հաղթանակ Թեհրան, Իրան
2009 Քրիստալ Սիմորգ մրցանակ, Ֆաջր 27-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Էլլիի մասին Առաջադրված Թեհրան, Իրան [19]
2010 Իրանյան 14-րդ կինոփառատոն Երկրորդ պլանի լավագույն դերասան Էլլիի մասին Հաղթանակ Թեհրան, Իրան [3]
2010 Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի երրորդ մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Էլլիի մասին Հաղթանակ Թեհրան, Իրան
2013 Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի վեցերորդ մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Ձյունը սոճիների վրա Առաջադրված Թեհրան, Իրան
2013 Իրանի կինոքննադատների և գրողների ասոցիացիայի երրորդ մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Համբուրելով լուսնանման դեմքը Առաջադրված Թեհրան, Իրան
2013 Հռոմի 8-րդ կինոփառատոն Առաջին պլանի լավագույն դերասան Աքրիդ Հաղթանակ Հռոմ, Իտալիա [3][14][20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Saber Abar Biography». WhatsUpIran.com (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Saber Abar». Noovie (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «دایرکتوری فیلم و هنرمندان» [Directory of Movies and Artists, Saber Abar, Awards]. WhatsUpIran.com (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. fa:صابر ابر#.D8.A7.D8.AC.D8.B1.D8.A7
  5. Saber Abar | FilmsTV | WhatsUpIran دایرکتوری فیلم و هنرمندان
  6. fa:صابر ابر#.D8.AA.D8.A6.D8.A7.D8.AA.D8.B1
  7. Edwards, Russell (2005 թ․ հոկտեմբերի 27). «Poet Of The Wastes». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Colors of Memory». Tiburon International Film Festival. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Dayereh-e zangi (Tambourine) (2008)». Rotten Tomatoes.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Simon, Alissa (2009 թ․ փետրվարի 7). «About Elly». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. Harvey, Giles (2019 թ․ հունվարի 31). «How Iran's Greatest Director Makes Art of Moral Ambiguity». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. Scheib, Ronnie (2011 թ․ սեպտեմբերի 7). «Facing Mirrors». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Kissing the Moon-Like Face (2012) - Movie». www.moviefone.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. 14,0 14,1 Weissberg, Jay (2013 թ․ նոյեմբերի 20). «Rome Film Review: 'Acrid'». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «» Searing Summer» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «'Hat Trick': Film Review». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. «Hat-Trick». www.siff.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. Kończak, Joanna (2019 թ․ նոյեմբերի 8). «Film Review: A Hairy Tale (2019) by Homayoun Ghanizadeh». Asian Movie Pulse (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. 19,0 19,1 «Installation Art and Performance». Financial Tribune (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին. «Abar, 31, is best known for his role in 'About Elly'. He was nominated for two Crystal Simorgh Prizes, both for Best Supporting Actor at the 25th and 27th Fajr International Film Festival.»{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. «Director says "Acrid" got mixed reception in Iran, abroad». IRNA.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբեր Աբար» հոդվածին։