Էլլիի մասին (պարսկերեն՝ درباره الی), իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի գեղարվեստական ֆիլմը, որն էկրաններին է հայտնվել 2009 թվականին։ Ֆիլմը դարձել է Բեռլինի 59-րդ կինոփառատոնի մրցանակակիր։ «Արծաթե արջուկ»` լավագույն ռեժիսուրայի համար մրցանակն ստացել է ֆիլմի ռեժիսոր Ասղար Ֆարհադին։ Ֆիլմը նաև հավակնել է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում, սակայն չի ընդգրկվել եզրափակիչ անցած 5 ֆիլմերի ցանկում[12]։ Այս ֆիլմը նաև վերջին իրանական ֆիլմն է դարձել Գոլշիֆթե Ֆարահանիի համար այն բանից հետո, երբ նրան արգելել են նկարահանվել Իրանում` հոլիվուդյան «Մահվան մարմինները» ֆիլմի պրեմիերային առանց հիջաբի կարմիր գորգին հայտնելու պատճառով[13]։

Picto infobox cinema.png
Էլլիի մասին
պարսկերեն՝ درباره الی և պարսկերեն՝ Darbâreye Elly
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
Ժանրդրամա[1][2][3][…]
Թվականփետրվարի 7, 2009[4], սեպտեմբերի 22, 2017 և հունվարի 6, 2011[5]
Լեզուպարսկերեն և գերմաներեն[4]
ՌեժիսորԱսղար Ֆարհադի[2][3][6][…]
ՊրոդյուսերԱսղար Ֆարհադի
Սցենարի հեղինակԱսղար Ֆարհադի
ԴերակատարներԳոլշիֆթե Ֆարահանի[3][6][7][…], Թարանե Ալիդուստի[6][7][8], Shahab Hosseini?[6][7][8], Mani Haghighi?[7][8], Merila Zarei?[7], Փեյման Մոադի[7], Ahmad Mehranfar?[7], Rana Azadivar?[7], Սաբեր Աբար[7], Q20110374?[7][9] և Hossein Rahmani Manesh?[10][11]
ՕպերատորHossein Jafarian?
ՄոնտաժHayedeh Safiyari?
Պատմվածքի վայրԿասպից ծով
Տևողություն119 րոպե

ՍյուժեԽմբագրել

Իրանցի ընկերները եռօրյա հանգստի են մեկնում Կասպից ծովի ափ։ Նրանք բոլորը իրավաբանության ֆակուլտետի նախկին համակուրսեցիներ են, երեք ամուսնական զույգ` մանկահասակ երեխաների հետ։ Ճանապարհորդության նախաձեռնողը` Սեպիդեն, իր հետ վերցնում է իր դստեր դաստիարակչուհուն` Էլլիին, որպեսզի ծանոթացնի նրան Գերմանիայից վերադարձած Ահմադի հետ։

Նրանք բոլորը հասնում են Սեպիդեի կողմից վարձած տան մոտ, սակայն չեն կարող այնտեղ մնալ, քանի որ անսպասելիորեն վերադարձել է տանտերը։ Նրանց մի լքված տուն են առաջարկում ծովի ափին, որին, ի վերջո, ընկերները համաձայնում են։ Այնտեղ բջջային կապ չկա, այդ պատճաով զանգել կատարելու համար նրանք ստիպված են վերադառնալ տանտիրուհու մոտ։

Էլլիին ճնշում են ընկերների ակնարկները, սակայն ի վերջո նա սկսում է համակրանք զգալ Ահմեդի հանդեպ։ Էլլիին անսպասելիորեն անհետանում է դժբախտ պատահարի ժամանակ, երբ երեխաներից մեկը քիչ էր մնում խեղդվեր։ Ընկերները չգիտեն` արդյո՞ք նա խեղդվել է, թե հեռացել է` առանց նախազգուշացնելու։

ԴերերումԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Իրանցի ռեժիսորը պիկնիկի ժամանակ մահացած աղջկա մասին իր պատմությունը նկարահանել է այն մասին, թե ինչ է լինում դրանից հետո ոչ թե ընդունված կերպ, այլ` եվրոպական դաժան ձևով, սակայն դեպի Արևմուտք իրենց ճանապարհին ֆիլմի հեղինակները մնացել են կես ճանապարհին` կորցնելով ազգային յուրահատկությունը, սակայն ամբողջապես չյուրացնելով ուրիշի ողբերգությանը հատուկ հոգեբանական ողջ նրբությունն ու խորքը[14]։ Նինա Ցիրկուն, «Կինոարվեստ»

Պարգևներ և առաջադրումներԽմբագրել

  • 2009` «Արծաթե արջուկ»` լավագույն ռեժիսուրայի համար (Ասղար Ֆարհադի), Բեռլինի 59-րդ կինոփառատոն
  • 2009` Տրայբեկի մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում
  • 2009` Բրիսբենյան կինոփառատոնի մրցանակ
  • 2009` Կերալի միջազգային կինոփառատոնի մրցանակ` ամենահայտնի ֆիլմ անվանակարգում
  • 2009` «Բյուրեղապակյա սիմուրգ» մրցանակ, Իրանի Ֆաջր կինոփառատոն, լավագույն ռեժիսոր (Ասղար Ֆարհադի), լավագույն դերասան (Շահաբ Հոսսեյնի)
  • 2009` ներկայացրել է Իրանը Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ` հավակնելով Լավագույն օտարալեզու ֆիլմի համար մրցանակին

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել