Ռուբեն Մանգասարյան

հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող
(Վերահղված է Ռ. Մանգասարյանից)

Ռուբեն Սարգսի Մանգասարյան (հունիսի 29, 1960(1960-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2009(2009-03-21), Երևան, Հայաստան), հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող։

Ռուբեն Մանգասարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1960(1960-06-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 21, 2009(2009-03-21) (48 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
Ծնողներհայր՝ Սարգիս Մանգասարյան

Նրա նկարների թեմատիկան են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական և ծանր տարիները՝ Սպիտակի երկրաշարժ, Արցախյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ և այլն[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի անտառտեխնիկական ինստիտուտում։ 1979 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ 1983 թվականին Հայկական հեռուստատեսությունում եղել է լուսանկարիչ, 1985 թվականին՝ «Նովոստի» գործակալության լուսանկարիչ։ 1996 թվականին Երևանում հիմնադրել է «Պատկեր» գործակալությունը։ 2004 թվականին ղեկավարել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «Ուորլդ Պրես Ֆոտո» ֆոտոժուռնալիստիկայի դասընթացը[2]։

Ռուբեն Մանգասարյանը հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո», «Ջեո Կորեա», «Նյու-Յորք Թայմս», «Ֆոկուս» և մի շարք այլ պարբերականներում։ Նա համագործակցել է «AP», «Ֆրանս-պրես», «Ռոյթերս», «Իտառ-Տասս», «Ռիա-Նովոստի» և այլ գործակալությունների հետ։ Նրան հաջողվել էր ձեռք բերել ամերիկյան նշանավոր «National Geographic Traveler» հանդեսի հայաստանյան տարբերակը հրատարակելու իրավունքը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mangasaryan, Ruben | Armenian Photography Foundation». lusadaran.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  2. Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007

Արտաքին հղումներ խմբագրել