Սարգիս Մանգասարյան

հայ նկարիչ

Սարգիս Արսենի Մանգասարյան (փետրվարի 10, 1918(1918-02-10) - մարտի 16, 1991(1991-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1952)։ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)։

Սարգիս Մանգասարյան
Ծնվել էփետրվարի 10, 1918(1918-02-10)
Վախճանվել էմարտի 16, 1991(1991-03-16) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներՌուբեն Մանգասարյան

ԿենսագրությունԽմբագրել

Սարգիս Մանգասարյանը ծնվել է 1918 թվականին Կապանի Վաչագան գյուղում։ Սովորել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Մանգասարյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում[1][2]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Կազի Խալիլովի դիմանկարը» (1950-1960)[3]
  • «Ղափանի հորատող Իվան Կապլովի դիմանկարը» (1969)[4]

ԾանոթագրություններԽմբագրել