Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռևիկ Ռադիկի Առաքելյան (20 հունվարի, 1967, Կուսապատ, Մարտակերտի շրջան - 24 օգոստոսի, 1992, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռևիկ Առաքելյան
հունվարի 20, 1967(1967-01-20) - օգոստոսի 24, 1992(1992-08-24) (25 տարեկան)
ԾննդավայրԿուսապատ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿուսապատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռևիկ Առաքելյանը ծնվել է 1967 թ. հունվարի 20-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի տնտեսությունում՝ որպես ավտովարորդ։ Գյուղի ջոկատի կազմում մասնակցել է պաշտպանական մարտերին։ Ծանր վիրավորվել է 1992 թ. օգոստոսի 19-ին, մահացել նույն ամսի 24-ին Երևանի զինվորական հոսպիտալում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել