Ռոքսբուրգ ամրոցի ավերակները Ֆլորզ ամրոցի ֆոնին

Ռոքսբուրգ ամրոց (անգլ.՝ Roxburgh Castle), ավերված թագավորական ամրոց Շոտլանդիայի Սքոթիշ Բորդերս շրջանում:

Կառույցից տեսարան է բացվում դեպի Թվիդ և Թեվիոթ գետերի միախառնման կետը։ Ամրոցին կից բնակավայրը աճելով կազմել է Ռոքսբուրգ թագավորական քաղաքը: 1460 թվականին շոտլանդացիների կողմից տարածքի գրավումի ժամանակ ամրոցն ու քաղաքը ավերվել են: Այժմ Ռոքսբուրգի ավերակները գտնվում են Ռոքսբուրգի դքսի նստավայր հանդիսացող Ֆլորզ ամրոցին պատկանող տարածքում՝ Քելսո քաղաքի գետի հակառակ կողմից։

ՊատմությունԽմբագրել

Ըստ ավանդույթի, ամրոցը հիմնադրել է թագավոր Դավիթ I Շոտլանդացին, քանի որ այն առաջին անգամ հիշատակվել է մոտավորապես 1128 թվականին՝ վերջինիս իշխանության օրոք։ 1174 թվականին Ռոքսբուրգը հանձնվել է Անգլիայի թագավորությանը՝ Ալնիքում Ուիլյամ Առյուծի գերեվարումից հետո, և դրանից հետո պարբերաբար գտնվել անգլիացիների տիրապետության տակ։ Շոտլանդացիները շատ են փորձել վերանվաճել ամրոցը[1]: Անգլիայի Էդուարդ I թագավորը 1306-1310 թվականներին ամրոցից կախված մի վանդակի մեջ բանտարկած է պահել շոտլանդացի արքայադուստր Մերի Բրյուսին: 1314 թվականի փետրվարի 19-ին շոտլանդացի ասպետ սըր Ջեյմս Դուգլասը (ով հայտնի է որպես Սև Դուգլաս), ում զինվորները կովեր էին ձևացել, վերանվաճվել է ամրոցը, սակայն շուտով կրկին կորցրել այն[2]: Ամրոցի գրավումից հետո շոտլանդացիները քանդել են այն, և, ինչպես ներկայացված է Լեյներքոսթի ժամանակագրությունում. «այդ ամբողջ գեղեցիկ ամրոցը հավասարեցրին գետնին, ինչպես և այն մյուս ամրոցները, որ հաջողել էին գրավել, որպեսզի հանկարծ այլևս անգլիացիները երբևէ ամրոցները գրավելով տարածքների չտիրանան»[3]:

1334 թվականի ձմռանը ամրոցը հանդիսացել է շոտլանդացիների դեմ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի արշավի ռազմակայան: 1417 թվականի շոտլանդացիների պաշարումից հետո ամրոցը գտնվում էր կիսավեր վիճակում: 1460 թվականի շոտլանդացիների կողմից ամրոցի հերթական պաշարման ժամանակ հրանոթներից մեկի պայթյունից առաջացած մետաղական բեկորներից զոհվել է Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ը։ Սակայն, այնուամենայնիվ, շոտլանդացիները գրոհել և գրավել են ամրոցը, որից հետո Ջեյմսի կինը՝ Մերի Գուելդերս թագուհին հրամայել է հիմնովին ոչնչացնել ամրոցը[1][4]:

1545 թվականին Կոպիտ սիրահետում անվանում ստացած Շոտլանդիայի ու Անգլիայի միջև պատերազմի ժամանակ Ռալֆ Բալմերի գլխավորած անգլիական զորամասը այդ վայրում կոմս Հերթֆորդի հրամանով կառուցել է մի ուղղանկյուն ամրոց։ Բոլոնիայի համաձայնագրի համաձայն 1550 թվականին այդ նորակառույց ամրոցը ևս կազմաքանդվել է[5]:

Այժմ Ռոքսբուրգի ավերակները գտնվում են Ռոքսբուրգի դքսի նստավայր հանդիսացող Ֆլորզ ամրոցին պատկանող տարածքում՝ Քելսո քաղաքի գետի հակառակ կողմից[6]: Ամրոցից պահպանվել է միայն մեկ թումբ՝ հազիվ երևացող մի պատաշարով։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Հայտնի է, որ ամրոցի 1314 թվականի գրավումը Ջեյմս Հոգգի «Մարդու երեք ռիսկ» գրքի ներշնչման աղբյուրներից մեկն է եղել։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Mike Salter (1985)։ Discovering Scottish Castles։ Shire Publications Ltd։ էջ 17։ ISBN 0-85263-749-7 
  2. Կաղապար:Canmore
  3. Colvin, H. M.; Brown, R. A. (1963), «The Royal Castles 1066–1485», The History of the King's Works. Volume II: The Middle Ages, London: Her Majesty's Stationery Office, p. 819 
  4. Colvin, H. M.; Brown, R. A. (1963), «The Royal Castles 1066–1485», The History of the King's Works. Volume II: The Middle Ages, London: Her Majesty's Stationery Office, p. 820 
  5. Mike Salter (1985)։ Discovering Scottish Castles։ Shire Publications Ltd։ էջ 18։ ISBN 0-85263-749-7 
  6. Coventry Martin (2006)։ The Castles of Scotland։ Birlinn։ էջ 561։ ISBN 1-84158-449-5 

Արտաքին հղումներԽմբագրել

Կոորդինատներ: 55°35′47″ հս․ լ. 2°27′24″ ամ. ե. / 55.59639° հս․. լ. 2.45667° ավ. ե. / 55.59639; 2.45667