Ռուցոլա (իտալ.՝ Ruzzola), իտալական ավանդական հնագույն սպորտային խաղ է։ Ծագել է և խաղում են Իտալիայի Էմիլիա Ռոմանիա, Տոսկանա, Ամբրուցո, Մարկե, Ումբրիա, Լացիո և Կալաբրիի շրջաններում։

Ռուցոլա խաղի խորհրդանիշը

Խաղի կանոնները խմբագրել

Մարզագույքը 12-ից 25 սանտիմետր շրջանագծով, 4.5 սմ լայնքով, 450 գրամից ոչ պակաս լավ չորացրած, պեկորինո տեսակի պանրից սկավառակ է։ Մեր օրերում հաճախ օգտագործում են փայտե սկավառակ։ Մոտ երկու մետր երկարությամբ, մեկ ծայրը օղակ արած (ցուցամատին կապելու համար) ժապավենը փաթաթվում է սկավառակի շուրջը և նետելուց թափ է հաղորդում նրան։ Խաղացողները 6-ից 10 հոգի ամեն մի խմբում, երեք նետումով պետք է հնարավորին չափ հեռու նետեն պանրե սկավառակը։ Հաղթողները որպես պարգև ստանում են պարտվողների պանիրները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [«Խաղի կանոնները (իտալ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին. Խաղի կանոնները (իտալ.)]

Արտաքին հղումներ խմբագրել