Ռուստիչելո դա Պիզա
Ռուստիչելո դա Պիզա, հայտնի է նաև որպես Ռուստիչիանո (13-րդ դար, Պիզա, Տոսկանա, Իտալիա - հունվարի 8, 1322), իտալացի գրող, որ առավելապես հայտնի է իր ասպետական վեպերով, որոնցից մեկն էլ Արթուր արքայի մասին է (ֆր.՝ Roman de Roi Artus)՝ որևէ իտալացի հեղինակի կողմից Արթուր արքայի մասին երբևէ գրված առաջին վեպը։ Նա հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ գրի առավ Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների մասին պատմող երկը, երբ երկուսն էլ գտնվում էին Ջենովայի բանտում։
Ռուստիչելո դա Պիզա | |
---|---|
Ծնվել է | 13-րդ դար |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | հունվարի 8, 1322 |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Երկեր | The Travels of Marco Polo? |
Մասնագիտություն | գրող |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելՌուստիչելոն ծնունդով Պիզա քաղաքից է։ Նրա առաջին հայտնի ստեղծագործությունը «Roman de Roi Artus»-ն է, Արթուր արքայի մասին ֆրանսերեն ասպետական վեպը, որը նա շարադրել է ըստ Անգլիայի Էդուարդ I թագավորին պատկանող մի գրքի, որը արքան իր հետ էր վերցրել մինչ անցնում էր Իտալիայով, Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ 1270-1274 թվականներին։ Թեև Ռուստիչելոն իր ասպետական վեպը շարադրել էր ֆրանսերեն, այն իտալացի հեղինակի կողմից Արթուր արքայի մասին առաջին անդրադարձն էր[1]։ Վեպը պարունակում է Արթուր արքայի ասպետ Պալամեդեսի և Կլոր սեղանի մասին պատմություններ[2]։ Հետագայում վեպը բաժանվեց երկու մասի որոնք կոչվեցին վեպի երկու գլխավոր հերոսների անուններով՝ «Մելիադաս» (Տրիստանի հայրը) և «Գուրիոն լե Կորտ»։ Այս երկու վեպերն էլ հարյուրամյակներ շարունակ նշանավոր մնացին և մեծ ազդեցություն ունեցան ֆրանսիական, իտալական, իսպանական և նույնիսկ հունական ռոմանտիկ վեպերի վրա[1]։ Ռուստիչելոն հավանաբար գերեվարվել է ջենովացիների կողմից 1284 թվականի Մելորիայի ճակատամարտի ժամանակ՝ Ջենովայի հանրապետության և Պիզայի հանրապետության ռազմական բախման ժամանակ պիզացիներին աջակցելու համար։ Մարկո Պոլոն ևս գերեվարվել էր նմանատիպ հանգամանքներում՝ Ջենովայի հանրապետության և Վենետիկի հանրապետության մղած պատերազմի ընթացքում՝ Կուրցոլայի ճակատամարտում[3], 1298 թվականին։ Բանտում Մարկո Պոլոն և Ռուստիչելո դա Պիզան միևնույն բանտախցում են հայտնվում, մտերմանում են և Մարկո Պոլոն պատմում է բանտախցի ընկերոջն իր ճանապարհորդությունների մասին, որն էլ վերջինս գրի է առնում։ Արդյունքում ծնվում է «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները» գիրքը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Hoffman, Donald L. (1991). «Rusticiano da Pisa». In Lacy, Norris J. (ed.). The New Arthurian Encyclopedia. New York: Garland. էջ 392. ISBN 0-8240-4377-4.
- Lacy, Norris J. (1991). «Palamedes». In Lacy, Norris J. (ed.). The New Arthurian Encyclopedia. New York: Garland. էջ 352. ISBN 0-8240-4377-4.
- Polo, Marco; Latham, Ronald (translator) (1958). The Travels of Marco Polo. New York: Penguin Books. 0-14-044057-7
- Cigni, Fabrizio. (1994). Il romanzo arturiano di Rustichello da Pisa, Edizione critica, traduzione e note, Pisa: Pacini, 1996.