Ռուստամ Ռախմատուլին

Գրող, էսսեիստ, լրագրող, մոսկվացի պատմաբան և մշակութաբան

Ռուստամ Ռախմատուլին (ռուս.՝ Рахматуллин, Рустам Эврикович, նոյեմբերի 17, 1966(1966-11-17), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, էսսեիստ, լրագրող, մոսկվահագետ և մշակութաբան։ «Արխնադզոր» հասարակական շարժման և «Մոսկովյան բնակչություն» լրագրի հիմնադիրներից մեկն է։

Ռուստամ Ռախմատուլին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1966(1966-11-17) (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունհայրենագետ
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
 Rustam Rakhmatullin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է «Նոր երիտասարդություն» ամսագրի էսսեների բաժնում` դրա հիմնադրման պահից` 1993 թվականից մինչև 2000 թվականը[1]։ 1996 թվականին հիմնել է «Էսսե-ակումբ», որը համակարգել է մինչև դրա փակումը 2000 թվականին։ 1997-1998 թվականներին եղել է «Նեզավիսիմակա գազետա» թերթի ճարտարապետության բաժնի տեսաբան։

1998 թվականից սկսած դասախոսություն էր անցկացնում մոսկայագիտության և գավառագիտության (շրջանային պատմություններ) Ժուռնալիստիկայի և գրական ստեղծագործության ինստիտուտում[2]։

2004-2011 թվականներին վարել է «Զգույշ, Մոսկվա» սյունակը «Իզվեստիյա» թերթում։ Համարվում է «Մոսկովյան բնակչություն» ամսագրի հիմնադիրը, 2006-2008 թվականներին եղել է ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

2008 թվականին դարձել է Ազգային երրորդ գրական մրցանակաբաշխության «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիր «Երկու Մոսկվաներ, կամ Մայրաքաղաքի մետոֆիզիկան» գրքի համար, որը նաև ստացել է ընթերցողների համակրանք մրցանակ` ընթերցների քվեարկության արդյունքում։

2009 թվականին դարձել է «Արխնադզոր» հասարակական քաղաքապաշտպանության շարժման հիմնադիրներից մեկը, մտել է դրա համակարգող խորհրդի կազմի մեջ։

Является участником литературно-исследовательской группы «Путевой журнал». Программный директор культурно-просветительского проекта «Школа наследия», стартовавшей 25 февраля 2015 года[3]. 2011-ից 2019 թվականներին եղել է «Հիացմունք Մոսկվայով» գավառագիտական լրահաղորդման շարքի հեղինակ և վարող «Ռոսիա 24» հեռուստաալիքով[3]։

2012 թվականի սեպտեմբերից մոսկվայագիտություն է դասավանդում Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։

Համարվում է գրական-հետազոտական «Ճանապարհային ամսագիր» խմբի մասնակիցներից մեկը։ Մշակութա-լուսավորչական «Ժառանգության դպրոց» նախագծի ծրագրային տնօրենն է, որը մեկնարկել է 2015 թվականի փետրվարի 25-ին[3]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 2002 թվական` «Նոր աշխարհ» ամսագրի մրցանակ։
  • 2005 թվական` Ռուսաստանի ճարտարապետության միության մրցանակ` Մոսկվայի ճարտարապետական հուշարձանների պաշտպանության խնդրին նվիրված հոդվածների շարքի համար, «Ճարտարապետություն 2005» փառատոն։
  • 2008 թվական` Ազգային երրորդ գրական մրցանակաբաշխության երրորդ` «Մեծ գիրք» մրցանակ և ընթերցողների համակրանքի մրցանակ` «Երկու Մոսկվաներ, կամ Մայրաքաղաքի մետոֆիզիկան» գրքի համար։
  • 2010 թվական` ՌԴ կառավարության մշակութային ոլորտի մրցանակ` «Հիացմունք Մոսկվայով. սիրային առասպելի տեղագրությունը, սոցիոլոգիան և մետաֆիզիկան» գրքի համար։
  • 2010 թվական` Դմիտրի Լիխաչովի անվան մրցանակ` Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ ներդրման համար։

Մատենագիտություն խմբագրել

  • Р. Э. Рахматуллин. Две Москвы, или Метафизика столицы.. — М. : АСТ; Олимп, 2008. — 704 с. — ISBN 978-5-7390-2078-9.
  • Р. Э. Рахматуллин. Облюбование Москвы. Топография, социология и метафизика любовного мифа.. — М. : Олимп; Астрель, 2009. — 352 с. — ISBN 978-5-7390-2421-3.
  • Р. Э. Рахматуллин, К. П. Михайлов, Н. В. Самовер. Осторожно Москва! Хроники Архнадзора. — М. : АСТ, 2016. — 656 с. — ISBN 978-5-17-096644-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новая литературная карта России
  2. «Сайт ИЖЛТ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 Школа наследия

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուստամ Ռախմատուլին» հոդվածին։