Ռուսուլման, ժամանակակից հայերենի սլենգի նորաբանություն, համացանցային մեմ, որով հայ իրականության կողմից բնութագրվում է ծայրահեղ ռուսամետ հայացքներ ունեցող անձը՝ անկախ իր ազգային պատկանելիությունից։

Վլադիմիր Պուտինը և լրագրող Մարգարիտա Սիմոնյանը

«Ռուսուլման» եզրին համարժեք է այլ լեզուներում տարածված վատնիկ (ռուս.՝ ватник, անգլ.՝ vatnik) բառը, որը գրեթե կրում է նույն իմաստը։

Ծագում խմբագրել

Դիտարկելի համացանցում եզրն առաջին անգամ կիրառվում է 2015 թվականի օգոստոսի 17-ին Ռոբերտ Գրիգորյան հրապարակված հոդվածում, որի մեջ «ռուսուլման» է անվանվում հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը[1]։ Գրանիշ գրական կայքի տեղեկությամբ, եզրն առաջացել է «ռուս» և «մուսուլման» բառերի միաձուլմամբ[2]։

Ինչպես նշված է Գրանիշում, ռուսուլման է համարվում «Հայաստանի և այլ հետսովետական շարքային երկրների ոխերիմ բարեկամ Ռուսաստանում գերակա ռազմականացված իմպերիալիստական շովինիզմով ախտահարված քաղաքական տարր, որը «ռազմավարական դաշնակցություն» խոստումնալից փաթեթավորման տակ մուտք է ստանում տվյալ երկրի անվտանգության համակարգ՝ այն ներսից քայքայելու և իրեն ստորադաս դարձնելու համար»։ Բացի այդ, Գրանիշի պնդմամբ, ռուսուլման կարող է լինել ինչպես ռուսամետ հայացքներ ունեցող հայը, այդպես ցանկացած այլ այլազգին՝ «Քանի որ առաջին, երկրորդ, երրորդ սերնդի շատ ռուսաստանահայեր շատ ավելի ռուսուլման են, քան Ռուսաստանի քաղաքական վերնախավը, ապա սրանից հետևում է, որ ռուսուլմանիան ազգային պատկանելություն չունի»։ Վերջապես, համաձայն գրանիշի, ռուսուլմանության գաղափարախոսության ջատագովների մանիֆեստը Խաչատուր Աբովյանի «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…» հայտնի տողերն են Վերք Հայաստան վեպից[2]։

Մշակույթում խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սթափվի՛ր, «Լա Կոթեցի»՝ Սեյրանն էլ հաշվելու ատամ չունի. «Հայկական Ժամ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  2. 2,0 2,1 ««Ռուսուլման» եզրը Գրանիշ գրական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  3. Վահան Իշխանյան․ «Խնդրեմ, ինչքան կուզեք ատեք՝ ես ռուսուլման եմ»
  Ընթերցե՛ք «ռուսուլման» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։