Ռուսաստանի դեսպանություն Աբխազիայում

Աբխազիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը (աբխ.՝ Аҧсны Аҳәнҭқарракны Урыстәылатәи Афедерациа ацҳаражәҳәарҭа), Ռուսաստանի Դաշնության հատուկ դիվանագիտական առաքելությունը Աբխազիայի Հանրապետությունում իրականացվում է Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում։

  • Աբխազիայի Հանրապետությունում 2018 թվականի մարտի 30-ից[1] Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանն է Ալեքսեյ Դվինյանինը ։
  • Հասցե։ 384900, Աբխազիայի Հանրապետություն, քաղաք Սուխումի, փողոց Լակոբա, տուն 45։
Ռուսաստանի դեսպանություն Աբխազիայում
Հավատարմագրված երկիրՌուսաստան
Ընդունող երկիր Աբխազիայի Հանրապետություն
ԴեսպանԱլեքսեյ Դվինյանին
Հասցե384900, Սուխում, փողոց Լակոբի 45 տուն
Կայքabkhazia.mid.ru(ռուս.)
Ռուսաստանի դեսպանություն Աբխազիայումը գտնվում է Աբխազիաում
Ռուսաստանի դեսպանություն Աբխազիայում

Պատմություն խմբագրել

Ռուսաստանի Դիվանագիտական առաքելության աշխատանքները Սուխումիում իրականացվել է 2009 թվականի ապրիլի 30-ին։ Մայիսի 11-ից սկսել է իր ամբողջական աշխատանքը՝ տեղակայվելով նախկին ԱՊՀ-ի խաղաղապահ զորքերի գլխավոր գրասենյակում։Գրասենյակը գտնվել է «Սուխում»[2] առողջարանում։

2010 թվականի դեկտեմբերի 9-ին Սուխումիի վարչակազմի ղեկավար Ալիաս Լաբախի և Ռուսաստանի դեսպանության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր 99 տարի ժամկետով։ Պայմանագրի առարկա է հանդիսացել Լակոբա փողոցի Կադարսկ խճուղում գտնվող հողատարածքը։ Այնտեղ պետք է կառուցվեր դեսպանության շենքը և դեսպանի տունը[3]։Այնուհետև սկսվել են հետազոտական[4] և նախագծային աշխատանքներ հատկացված տարածքների համար։ Պլանավորվել է, որ Ռուսաստանի դեսպանության և դեսպանի տան շենքերի մոնտաժումը կսկսվի 2011 թվականի[5] վերջին։

Ռուսաստանի դեսպանությունը 2011 թվականի նոյեմբերի 18-ին պաշտոնապես բացվել է Լակոբա փողոցի 103 տան[6]«Յասիմին» հյուրանոցում, որը վարձակալվել է։

Ռուսաստանի Դաշնության դեսպանության համալիրի պաշտոնական բացումը Աբխազիայի Հանրապետությունում՝ վարձակալած հողատարածքում, որը գտնվել է Լակոբա փողոցի 45 տանը, տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 18-ին Սուխումում՝ Հանրապետության նախագահ Ռաուլ Հաջիմբի և Ռուսաստանի արտաքին գործերի Նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Սակայն, փաստացիորեն համալիրը գործել է պաշտոնական բացումից մեկ ամիս առաջ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Владимир Путин сменил посла России в Абхазии». Российская газета. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  2. Посольство России в Абхазии начало работу на постоянной основе
  3. Посольство России в Абхазии получило земельные участки(չաշխատող հղում)
  4. В Абхазии на месте строительства здания посольства России найдена чаша 17 века
  5. «Здание посольства и резиденции обязательно впишутся в сухумский архитектурный стиль». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  6. В Сухуме в торжественной обстановке открылось здание Посольства Российской Федерации в Абхазии.
  7. «Лавров открыл новый комплекс посольства России в Сухуме». Sputnik Абхазия. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.

Աղբյուրներ խմբագրել