Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն (ռուս.՝ Конституция Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն նորմատիվ իրավական ակտ։ Ռուսաստանի ժողովրդի կողմից ընդունվել է 1993 թվականի դեկտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 25-ից։ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, որը ամրապնդում է Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմունքները, պետական կառուցվածքը, ներկայացուցչական, գործադիր, դատական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը, իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունները ու Սահմանադրության վերանայումը[1][2]։

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրություն

Սահմանադրության պատմություն խմբագրել

1990-1991 թվականներին տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումը։ Բոլոր հանրապետությունները, այդ թվում՝ ՌԽՖՍՀ, ընդունել են Հռչակագիր պետական ինքնիշխանության մասին։ Հանրապետության ժողովրդական պատգամավորների համագումարը 1990 թվականի հունիսի 12-ին ընդունեց ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։

Նախագծի մշակում խմբագրել

1990 թվականի հունիսի 16-ին ստեղծվեց ՌԽՖՍՀ  I  ժողովրդական պատգամավորների համագումարի սահմանադրական հանձնաժողով, որը սկսել է այս աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի տեղակալ Բորիս Ելցինը, ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի   առաջին տեղակալ՝ Ռուսլան Խասբուլատով, քարտուղար՝ ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր Օլեգ Ռումյանցևը։ Սկզբում հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 102 պատգամավոր, բայց  1992 թվականի նոյեմբերին նրա թվաքանակը կրճատվել է մինչեւ 98-ի, մասնավորապես, այն պատճառով, որ Սահմանադրական հանձնաժողովի երեք անդամ ընտրվել են Սահմանադրական դատարանի կազմում [3]:

Սակայն քաղաքական ուժերի բարդ դասավորությունը ժողովրդական պատգամավորների կազմում հանգեցրել է նոր Սահմանադրության ընդունման զգալի փոփոխությունների:Հիմնականում գործընթացը ընդհանում էր ՌՍՖՍՀ գործող Սահմանադրությունում բազմաթիվ փոփոխություններ կատարելու ճանապարհին, որը իհարկե այս ամենի հետ մեկտեղ հակասական բնույթ էր կրում։ Նրա որոշ նորմեր հակասում են ուրիշներին։ Այս անհամաձայնությունը առաջացնում էր կատաղի հակամարտություն և իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի դիմակայությունը։

1993 թվականի սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանը կայացրել է ՌԴ Սահմնադրական դատարանի 1993 թվականի սեպտեմբերի 21-ի № 3-2 եզրակացությունը  Ռուսաստանի Դաշնության Նախագահ Բորիս  Ելցինի Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության գործողությունների և որոշումների մասին, կապված իր 1993 թ. սեպտեմբերի 21-ի հրամանագրի հետ, Ռուսաստանի Դաշնությունում փուլային սահմանադրական բարեփոխումների մասին, որը[4] ազատեց  Բորիս Ելցինին նախագահի պաշտոնից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Козлова Е. И., Кутафин О. Е. Конституционное право России: Учебник. — М.: Проспект, 2006. — С. 608 ISBN 5-482-00716-2
  2. Комаров С. А., Малько А. В. Теория государства и права: Учебно-методические пособие, краткий учебник для вузов. — М.: Инфра-М, 2001. — С. 448 ISBN 5-86225-968-6
  3. «О работе Конституционной комиссии Съезда народных депутатов Российской Федерации (1990—1993 годы)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  4. Заключение Конституционного Суда РФ от 21.09.1993 N З-2 «О соответствии Конституции Российской Федерации действий и решений Президента Российской Федерации Б. Н. Ельцина, связанных с его Указом от 21 сентября 1993 года „О поэтапной конституционной реформе в Российской Федерации“ и Обращением к гражданам России 21 сентября 1993 года»
  5. Заключение Конституционного Суда РФ от 21.09.1993 N З-2 «О соответствии Конституции Российской Федерации действий и решений Президента Российской Федерации Б. Н. Ельцина, связанных с его Указом от 21 сентября 1993 года „О поэтапной конституционной реформе в Российской Федерации“ и Обращением к гражданам России 21 сентября 1993 года»||КонсультантПлюс