Ռուի Բարուշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռուի Ժիլ Սոարիշ դի Բարուշ, Գիլ Սուարեշ Բարուշ Ռուի[2] (պորտ.՝ Rui Gil Soares de Barros, նոյեմբերի 24, 1965(1965-11-24)[1], Paredes, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող կիսապաշտպան։ Այժմ մարզիչ է։

Ռուի Բարուշ
պորտ.՝ Rui Barros
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1965(1965-11-24)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Paredes, Պորտու, Պորտուգալիա
Հասակ 159 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Ռուի Բարրուշը կարիերան սկսել է «Սպորտինգ» ակումբում (Կովիլյան)։ Այնտեղից նա տեղափոխվեց Պորտուգալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Վարզիմ» ակումբ։ Այս ակումբի հետ Բարրուշը դուրս եկավ ազգային առաջնության բարձրագույն դիվիզիոն։ Այդ ժամանակ էլ կիսապաշտպանը իր նորամուտը նշեց երկրի հավաքականում 1987 թվականի մարտի 29-ին Մալթայի հետ հանդիպման ժամանակ՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ 1987 թվականի ամռանը Բարրուշը դարձավ «Պորտուի» խաղացող։ Մեկ մրցաշրջանում Ռուին թիմի կազմում նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, որտեղ եզրափակչում խփեց որոշիչ գնդակը, միջմայրցամաքային գավաթը, առաջնությունը և երկրի գավաթը։ Ազգային առաջնության հանդիպումներում նա խփել է 12 գոլ, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ։

1988 թվականի հուլիսի 22-ին Ռուի Բարրուշը տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»։ Ակումբում ֆուտբոլիստը հայտնվել է թրեքվարտիստի դիրքում՝ առանց խաղադաշտում հստակ դիրք ունենալու[3]։ Առաջին իսկ մրցաշրջանում պորտուգալացին խփել է 15 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն[4]։ Ակումբի երկրորդ մրցաշրջանում նա օգնեց թիմին նվաճել Իտալիայի Գավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը։ «Յուվենտուսի» շարքերից Բարուշին ստիպել է հեռանալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Լուիջի Մայֆրեդին, ով որոշել է ամբողջությամբ փոխել «բյանկոներիի» կազմը։

1990 թվականին Բարրուշը տեղափոխվեց «Մոնակո», որտեղ նրան հրավիրել էր Արսեն Վենգերը։ Այնտեղ պորտուգալացին Ջորջ Վեայի հետ միասին կազմել է հարձակման դուետը։ Առաջին իսկ մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի հետ նվաճեց Ֆրանսիայի գավաթը, իսկ հաջորդ տարի հասավ գավաթների գավաթի եզրափակիչ, բայց այնտեղ նրա թիմը պարտվեց Բրեմենի «Վերդերին»[5]։ 1993 թվականին Ռուին պայմանագիր կնքեց ֆրանսիական մեկ այլ ակումբի՝ Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Ակումբը առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, սակայն կոռուպցիոն սկանդալի պատճառով ուղարկվեց երկրորդ դիվիզիոն, որից հետո ֆուտբոլիստների մեծ մասը լքեց Մարսելը։

Բարրուշը վերադարձել է «Պորտու» այնտեղ ֆուտբոլիստն անցկացրել է 6 մրցաշրջան, որոնցից 5-ում եղել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Նա ակումբի հետ նվաճել է երկրի 5 առաջնություն, 2 գավաթ և 3 Պորտուգալիայի Սուպերգավաթ։ Կիսապաշտպանն այդ շրջանում խաղացել է հավաքականում, եղել է թիմի առաջատարը[6], սակայն խոշոր մրցաշարերի չի մասնակցել։ Ազգային հավաքականի մարզահագուստով վերջին հանդիպումն անցկացրել է 1996 թվականի դեկտեմբերի 14-ին Գերմանիայի հետ (0:0)։ 2000 թվականի հունիսին Բարրուշը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Բարրուշը մնացել է «Պորտուում» որպես մենեջեր։ 2005 թվականի ամռանը հոլանդացի Կո Ադրիանսեն նրան հրավիրեց իր օգնականի պաշտոնին։ Իսկ նրա հեռանալուց հետո անգամ երկու անգամ ընկերական խաղերում եղել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար[7] և 2006 թվականի օգոստոսի 16-ին ակումբը նույն որակով հաղթանակ տարավ Պորտուգալիայի Սուպերգավաթում[8][9]։ Չնայած այս նվաճմանը, մի քանի շաբաթ անց գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Ժեզուալդու Ֆերեյրան[10], իսկ Ռուին դարձավ նրա օգնականը և այդ կարգավիճակում օգնեց ակումբին նվաճել երեք անընդմեջ առաջնություն, ինչպես նաև երկու գավաթ և Պորտուգալիայի Սուպերգավաթ։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 1987
  • Միջմայրցամաքային գավաթակիր։ 1987
  • Պորտուգալիայի չեմպիոն։ 1988, 1995, 1996, 1997, 1998, 1999
  • Պորտուգալիայի գավաթակիր։ 1988, 1998, 2000
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր։ 1995, 1996, 1998, 1999
  • Իտալիայի գավաթակիր։ 1990
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ 1990
  • Ֆրանսիայի գավաթակիր։ 1991

Անձնական

խմբագրել
  • Պորտուգալիայի տարվա ֆուտբոլիստ։ 1988

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Կաղապար:Савин
  3. «Италия — такая дурацкая страна». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  4. «Современное в современном футболе. Друг парадоксов». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  5. 1991/92: Bremen shine in Stadium of Light Արխիվացված 2010-05-03 Wayback Machine Արխիվացված 3 Մայիսի 2010 թվականին.
  6. «Чемпионат мира-98. Отборочный турнир. Европа. Группа 9». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  7. «Адриансе подал в отставку». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  8. «O primeiro onze oficial do míster Rui Barros». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  9. «Rui Barros: «É importante começar bem a época»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  10. «Феррейра возглавил «Порту»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել