Ռուզվելտի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Ռուզվելտի փողոց (ռուս.՝ Улица Рузвельта), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի։ Յալթայի հնագույն փողոցներից մեկն է, որը նախկինում կոչվել է Բուլվարնայա[2]։

Ռուզվելտի փողոց
Ռուզվելտի փողոցի թիվ 2 շենքը
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Նախկին անվանումՆաբերեժնայա,
Պրիբրեժնայա,
Բուլվարնայա
Անվանվել էՖրանկլին Դելանո Ռուզվելտ
Փոստային ինդեքսЯлта

Նկարագրություն խմբագրել

Ռուզվելտի փողոցը, որը գտնվում է Յալթա քաղաքի կենտրոնում, ընդամենը մոտ 200 մետր երկարությամբ կարճ փողոց է, որը դեմ է առնում առափին։ Այդ փողոցում են գտնվում Յալթայի առևտրային նավահանգիստը և քաղաքի հնագույն հյուրանոցը՝ «Բրիստոլը»[2]։

Անվանում խմբագրել

Փողոցը նախկինում կոչվել է Բուլվարնայա։ 1960 թվականին Ուկրաինական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ, ի նշանավորումն ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի 1945 թվականին Յալթայում գտնվելու և հաշվի առնելով Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև բարեկամական հարաբերությանների զարգացման գործում նրա ունեցած դերը, Բուլվարնայան վերանվանվեց Ֆրանկլին Դ. Ռուզվելտի փողոց[2]։

Պատմություն խմբագրել

Յալթայի Հին քաղաքի առաջին փողոցներից մեկը կոչվում է Ֆ. Ռուզվելտի փողոց (Բուլվարնայա)։ Քաղաքի հնագույն փողոցը ժամանակին եղել է նաև Յալթայի գլխավոր և միակ համեմատաբար բարեկարգ մայրուղին[2]։

19-րդ դարի երկրորդ կեսին Բուլվարնայան խորհրդանշականորեն անվանում էին Յալթայի Նևսկի պողոտա։ Նրա երկարությունը մոտ 200 մ է։ Այն Պոչտովայա փողոցի (այժմ՝ Սվերդլովի փողոց) շարունակությունն է։ Բուլվարնայա փողոցն այն ժամանակվա փոքրիկ Յալթայում մոտ 4 տասնամյակ զբաղեցրել է գլխավոր դիրք։ Փողոցը հայտնվել է շնորհիվ Յալթայի նավահանգստի։ Նախկինում փողոցը կոչվել է Նաբերեժնայա, Պրիբրեժնայա (1855), Բուլվարնայա (1874)[2]։

Փողոցի ճարտարապետական կառուցվածքը տարբերվում էր մոդեռն ոճի մի շարք նորաձև հյուրանոցներով և որակյալ տներով։ Փողոցի առաջին երկհարկանի շենքը 1830-ական թվականներին ճարտարապետ Կ. Էշլիմանի կառուցած մաքսատունն էր (Սվերդլովի փողոցի անկյունում)։ 19-րդ դարի առաջին կեսին պատերազմի ժամանակ ավերված թուրքական մզկիթի տարածքում մաքսատուն կառուցելու համար գեներալ-նահանգապետ Մ. Ս. Վորոնցովը հայտարարել էր մրցույթ-սակարկություն, որում հաղթել էր երկրորդ գիլդիայի վաճառական Ֆ. Ֆ. Մեդվեդևը։ 1980-ական թվականների սկզբին խարխլվածության պատճառով մաքսատան շենքն ապամոնտաժվեց։ Մինչ այդ շենքում գտնվում էր նավահանգստի գրասենյակը[2]։

 
«Բրիստոլ» հյուրանոցի մուտքը

Ֆ. Ռուզվելտի փողոցում են գտնվում քաղաքի առաջին տները, որոնք պատկանել են կայսերական ընտանիքի անդամներին, իշխաններ Վորոնցովներին, Տրուբեցկոյներին, Վորոպաևներին, Վոլկովներին, ազնվականներ Գրիպիոտիներին և Պլատիներին, առևտրական Սոբեսին։ Մինչև 1875 թվականի ապրիլի 23-ը «Բրիստոլ» հյուրանոցը (նախկինում «Տավրիդա» հյուրանոց, ապա՝ արական գիմնազիա, 1892 թվականից՝ «Բրիստոլ» հյուրանոց) պատկանել է կայսերական ընտանիքի անդամներին և օգտագործվել որպես Յալթա հանգստանալու ժամանածների հյուրատուն[2]։

1930-ական թվականներին Ռուսաստանի նախկին նավագնացության հին շենքերի տեղում ճարտարապետ Զ. Վ. Պերեմիլովսկու նախագծով կառուցվում է ծովային կայարանի շենքը։ 1950-ական թվականներին, առողջարանային քաղաքի վերականգնման ժամանակ, պատերազմի հետևանքով ավերված կայարանի շենքը վերականգնվում է ճարտարապետ Պ. Ի. Բրոննիկովի նախագծով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «ул. Рузвельта в Ялте». Վերցված է 2019 Փետրվար 19-ին.