Ռուզաննա Լալայան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուզաննա Լևոնի Լալայան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - սեպտեմբերի 6, 2015(2015-09-06)), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) և աշխատանքի վետերան[1], ՀՀ վաստակավոր բժիշկ։

Ռուզաննա Լալայան
Ծնվել է1919
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 6, 2015(2015-09-06)
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
և «Կարմիր աստղ» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ռուզաննա Լալայանը ծնվել 1919 թվականին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ 1936-1941 թվականներին սովորել է Լենինգրադի թիվ 2 բժշկական ինստիտուտում։

Գերմանա-խորհրդային առաջին օրերից համալրել է Խորհրդային բանակի շարքերը. ավագ քրոջ՝ Սոֆիայի հետ կամավոր գրանցվել են 1941 թվականին Կիրովի գործարանին կից ժողովրդական աշխարհազորի «Հատակ» առաջին դիվիզիայում, եղել զինվորական բժիշկ-վիրաբույժ։ 1943 թվականին Կալինինգրադի (Քյոնիգսբերգ) մոտ վիրավորվել ու կոնտուզիա ստանալով՝ հայտնվել է հիվանդանոցում[2]։ Քույրը՝ Սոֆյան բուժաշխատողների իր ամբողջ բրիգադայի հետ մահացել է 1944 թվականի փետրվարի ռմբակոծման ժամանակ[3]։ Երկար ապաքինումից հետո Ռուզաննա Լալայանը զորացրվել է և 1946 թվականին վերադարձել Երևան[4]։

1946 թվականին Լալայանն ընդունվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է շուրջ 2 տասնամյակ։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1968 թվականին Լալայանն ընդունվել է Երևանի բժշիկների կատարելագործման պետական ինստիտուտ (այժմ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ) որպես զինվորական ամբիոնի ավագ դասախոս, որտեղ դասավանդել է ռազմա-դաշտային վիրաբուժություն[5]։ 1969 թվականին նշանակվել է ԵԲԿՊԻ Բժշկական ծառայության քաղաքացիական պաշտպանության դասընթացի վարիչ[6]։ Լալայանը երկար տարիներ եղել է ինստիտուտի արհկոմի նախագահ։ Մեծ ներդրում ունի Առողջապահության ազգային ինստիտուտի թանգարանի ստեղծման գործում, որը ղեկավարել է 1997թվականից[6]։

Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին։

Հիշատակ

խմբագրել

Պատերազմի ժամանակ Ռուզաննա Լալայանի և քրոջ՝ Սոֆյայի սխրանքների մասին հոդվածներ են գրվել ու ֆիլմեր նկարահանվել։ Բժիշկ քույրերը հիշատակվում են պատերազմի մասին բազմաթիվ հրատարակություններում, ինքնակենսագրություններում, զինակիցների հուշերում։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  2. Moynahan, Brian (2014 թ․ հոկտեմբերի 14). Leningrad: Siege and Symphony: The Story of the Great City Terrorized by Stalin, Starved by Hitler, Immortalized by Shostakovich (արաբերեն). Grove/Atlantic, Inc. ISBN 9780802191908.
  3. «Պատերազմի ականատեսները. վերադարձի երկարուձիգ ճամփան». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  4. «Низкий поклон вам, доктор Лалаян - yerkramas.org». yerkramas.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  5. «ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ | Առողջապահության ազգային ինստիուտ». nih.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  6. 6,0 6,1 «Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լալայանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.