Ռուդի Յանգբլադ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանգբլադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռուդի Յանգբլադ (անգլ.՝ Rudy Youngblood, սեպտեմբերի 21, 1982, Valle del Yaqui, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան, երաժիշտ և պարող։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» էպիկական ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ։ Յանգբլադը բնիկ ամերիկացի է. նրա երակներում հոսում է հնդկացիական կեչուա, կերի, ցեղերի արյունը, մայրը կիսով չափ աֆրամերիկուհի է, կիսով չափ՝ կոմանչի[1]։ «Ապոկալիպտո» ֆիլմում նկարահանվելու համար Ռուդին սովորել է հնդկացիական մայա ցեղի լեզուն։ Այդ կինոնկարի էկրան բարձրանալուց հետո ամերիկյան առաջատար պարբերականներում քննարկման առարկա է դարձել արվեստագետի խառնարյուն ծագման հարցը[2]։ Los Angeles Times-ը մինչև անգամ կասկածի տակ է դրել Ռուդի Յանգբլադի հնդկացիական ծագում ունենալը, բայց վերջինս առանց վերապահումների հաստատել է դա ու պնդել մինչև վերջ[3]։
Ռուդի Յանգբլադ Rudy Youngblood | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր | Valle del Yaqui, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Belton High School? |
Մասնագիտություն | դերասան և նկարիչ |
ՖիլմագրությունԽմբագրել
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | Նշումներ[4] |
---|---|---|---|
2005 | Spirit: The Seventh Fire/Ոգի. Յոթերորդ կրակը | Warrior Protector/պաշտպան ռազմիկ | |
2006 | Apocalypto | Jaguar Paw/Հովազի թաթ | Նվաճել է First Americans in the Arts մրցանակ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[5] |
2010 | Beatdown/Դիմադրություն | Brandon Becker | |
2012 | Into the Americas/Դեպի Ամերիկայի խորքերը | Toowin | |
2015 | Windwalkers/Քամու հետ քայլողները | Matty Kingston | |
2016 | Crossing Point/Հատման կետ | Mateo | |
2018 | Attrition/Վերջին առաքելությունը | Infidel | |
2020 | Dandelion Season | TBA |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Dulin Dann (2 March 2013)։ «Undaunted Spirit»։ A&U — America's AIDS Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին։ Վերցված է 27 February 2017
- ↑ The Los Angeles Times. `Apocalypto' actor’s ancestry questioned
- ↑ Welkos Robert W. (28 March 2007)։ «Apocalypto actor's ancestry questioned»։ Los Angeles Times։ Վերցված է 27 February 2017
- ↑ Ռուդի Յանգբլադ Internet Movie Database կայքում Retrieved February 27, 2018.
- ↑ «15th Annual First Americans in the Arts Awards»։ Getty Images։ April 14, 2007։ Վերցված է August 19, 2018։ «Actor Rudy Youngblood receives a Best Actor award from director Mel Gibson for his role in Apocalypto at the 15th Annual First Americans in the Arts Awards ceremony at the Beverly Hilton Hotel on April 14, 2007 in Los Angeles, California.»