Բացել գլխավոր ցանկը

Ռուդիկ Շիրակի Պետրոսյան (ծ. 12.4.1946, Երևան), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռուդիկ Պետրոսյան
Ծնվել էապրիլի 12, 1946 (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան,
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

1964–1967 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1969 թ. ավարտել է Ռուսաստանի Ռյազանի մարզի Սասովոյի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը։ 1969–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչքներ։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 143 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ [1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։