Ռուբցովսկ, քաղաք (1927-ից), Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ռուբցովսկի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալեյ գետի ափին։ Բնակչությունը՝ 142 551 մարդ (2019)[2]։ Կա երկաթուղային կայարան։ Գյուղատնտ․ մեքենաշինության խոշոր կենտրոն է։ 1941 – 1945-ին Ռուբցովսկում կառուցվեցին Ալթայի տրակտորային և գյուղատնտ․ մեքենաշինության գործարանները։ Կա սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերություն։ Ռուբցովսկում է Ալթայի պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան ֆակուլտետը։ Ունի մեքենաշինական տեխնիկում, սովխոզ–տեխնիկում, բժշկական, մանկավարժական և երաժշտ․ ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հեռուստակենտրոն։

Բնակավայր
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1892[1] թ.
Առաջին հիշատակում1886
Մակերես84 կմ²
ԲԾՄ215 մետր
Բնակչություն142 551 մարդ (2019)[2]
Ժամային գոտիOMST?[3], KRAT?[3] և UTC+7
Հեռախոսային կոդ38557
Փոստային դասիչ658200
Պաշտոնական կայքrubtsovsk.org
Ռուբցովսկ (Ռուսաստան)##
Ռուբցովսկ (Ռուսաստան)

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
2016 145 333 մարդ
2017 145 333 մարդ [4]
2018 144 128 մարդ [5]
2019 142 551 մարդ [2]


Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 12