Ռուբեն Տեր-Սահակով ծնվել է Թիֆլիսում 1906 թվականի փետրվարի 6-ին, շուշեցու ընտանիքում։ Կապի զորքի գեներալ-մայոր։

Ռուբեն Տեր-Սահակով
փետրվարի 6, 1906(1906-02-06) (118 տարեկան) -
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Տեր-Սահակովի ընտանիքը տեղափոխվեց Բաքու, այստեղ էլ Ռուբեն Տեր-Սահակովը 1917 թվականին ավարտեց առաջին տղամարդկանց գիմնազիան։ Այնուհետև Տեր-Սահակովի ընտանիքը նորից Թիֆլիս տեղափոխվեց, և պատանի Ռուբենը սկսեց աշխատել մի շարք հաստատություններում, այդ թվում նաև Թիֆլիսի «Изве­стия» թերթի խմբագրությունում[1]։ 1992 թվականին ընդունվեց կապի էլէկտրատեխնիկում։ Տեխնիկումի փակումից հետո տեղափոխվեց Մոսկվա, ավարտեց մայրաքաղաքի կապի տեխնիկումը և գնաց աշխատելու Խարկովի հեռախոսային կայանում։ Այնուհետև Ռուբեն Տեր-Սահակովը ընդունվեց Մոսկվայի ինժեներական համալսարան։ Համալսարանի վերակառուցման պատճառով նրան տեղափոխեցին Վ.Ն. Պոդբելսկովի անվան ինժեներա-տեխնիկական ակադեմիա, որը 1932 թվականին գերազանցությամբ ավարտեց և ստացավ ռազմական ինժեների երրորդ կարգի կոչում։ Ակադեմիան ավարտելուց հետո Տեր-Սահակովը նշանակվեց ավիաջոկատի կապի հրամանատար։ Ռուբեն Տեր-Սահակովը պատասխանատու ռազմական պաշտոններ էր զբաղեցնում։

Երկարամյա բարեգութ աշխատանքը գեներալ Ռուբեն Տեր-Սահակովին բերեց զիվորների, սպաների և գեներալների սերն ու հարգանքը։ 1996 թվականից Ռուբեն Տեր-Սահակովը պահեստազորի գեներալ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 24 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։