Ռուբեն Նիկողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Վլադիմիրի Նիկողոսյան (հուլիսի 23, 1940, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2014[1]), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003)։ ՀՀ վաստակավոր գյուտարար (1998)։
Ծնվել է | հուլիսի 23, 1940 |
---|---|
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | դեկտեմբերի 16, 2014[1] (74 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վնասվածքաբան-օրթոպեդ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրել1966 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1983-2003 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում, միաժամանակ՝ ԵԲԻ ընդհանուր վիրաբուժության, ԱԱԻ վնասվածքաբանության և օրթոպեդիայի, 1989-2003 թվականներին` շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոններում, 1989-2003 թվականներին`«Շտապ օգնություն» գիտական ԲԿ համակցված վնասվածքաբանների բաժանմունքի վարիչ, 2003 թվականից՝ պրոֆեսոր, գիտական խորհրդատու։
Աշխատանքներ աղետի գոտում
խմբագրել1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ղեկավարել է Սպիտակ-Վանաձոր, Գուգարք-Ստեփանավան գոտու աղետի բժշկական հետևանքների վերացման աշխատանքները։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1983-1990 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ և վնասվածքաբան-օրթոպեդ, 1990-1999 թվականներին` Աղետների բժշկության գլխավոր մասնագետ, 1990 թվականից` ԱՊՀ երկրների աղետների բժշկության համակարգող խորհրդի անդամ, 1984 թվականից՝ ՀՀ վիրաբույժների գիտական ընկերության վարչության անդամ, 1997-2002 թվականներին՝ ՄԱԿ-ի Աղետների բժշկության ազգային և տարածաշրջանային ծրագրերի գիտական խորհրդատու[2]։
Գիտական գործունեություն
խմբագրելԱշխատությունները վերաբերում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի, համակցված վնասվածքների բուժման, բժշկության և առողջապահության կազմակերպման հարցերին։ Հեղինակ է մեթոդական ձեռնարկների։
Երկեր
խմբագրել- Պատերազմների և բնական աղետների ժամանակ մարդկային կորուստների մասին, Ե., 2000 (համահեղինակ)։
- Ռազմադաշտային վիրաբուժական ծառայության կազմակերպման հիմունքները գործող բանակում, Ե., 2005 (համահեղինակ)։
- Прогнозирование медико-социальных последствий землетрясений и проблемы катастроф в Армении., Е., 2004.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13091
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.