Ռուբեն Մորենո Պալանկես

իսպանացի քաղաքական գործիչ

Ռուբեն Մորենո Պալանկես (իսպ.՝ Rubén Moreno Palanques, հուլիսի 23, 1958(1958-07-23)[1], Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 10-րդ, 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ[4]։

Ռուբեն Մորենո Պալանկես
Rubén Moreno Palanques
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 4, 2016
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 23, 1958(1958-07-23)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Կաստելյոն դե լա Պլանա, Plana Alta, Castellón, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ[3] և Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[2]

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Մորենո Պալանկեսը ծնվել է 1958 թվականի հուլիսի 23-ին Իսպանիայի Կաստելյոն դե լա Պլանա փոքրիկ քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության ֆակուլտետը։ Եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առողջապահության ազգային ինստիտուտի, գենոմի հետազոտության ինստիտուտի և առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ, ինչպես նաև Կանզասի բժշկական կենտրոնի համալսարանի պաթոլոգիայի և ուռուցքաբանության ամբիոնի մոլեկուլային կենսաբանության բաժնի գիտաշխատող[5]։ Իսպանիայում նա ղեկավարել է մոլեկուլային ուռուցքաբանության լաբորատորիան և Նավառայի կլինիկական համալսարանը։ Եղել է նաև Վալենսիայի թագավորական բժշկական ակադեմիայի ակադեմիկոս[6]։

2011 թվականի ընտրությունների ժամանակ ընդգրկվել է ժողովրդական կուսակցության ցուցակներում։ Արդյունքում դարձել է Տոլեդոյի պաշտպանության համաձայնագրի մոնիտորինգի և գնահատման հանձնաժողովի երկրորդ փոխնախագահը։ 2014 թվականի հրաժարական է տվել և նշանակվել առողջապահության և սպառողական հարցերի գլխավոր քարտուղար[7][8]։ 2015 և 2016 թվականների ընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր՝ Վալենսիայի ընտրատարածքից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/6909
  2. https://www.boe.es/boe/dias/2002/10/29/pdfs/A37963-37963.pdf
  3. https://www.boe.es/diario_boe/txt.php?id=BOE-A-2018-12315
  4. «Ficha del Congreso de los Diputados, XI Legislatura». Consultado el 5 de julio de 2017.
  5. País, Ediciones El (1998 թ․ սեպտեմբերի 13). «El subsecretario de Sanidad fue apoderado de una empresa con acciones en el grupo Nisa». EL PAÍS (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Retrato del tapado de Rajoy para el Ministerio de Sanidad | Revista Médica». www.rmedica.es. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Rubén Moreno es nombrado nuevo secretario general de Sanidad y Consumo». ABC, 5 de diciembre de 2014.
  8. «Ministerio de Sanidad, Servicios Sociales e Igualdad - Gabinete de Prensa - Biografías- Secretaria General de Sanidad y Consumo». www.msssi.gob.es (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.