Ռուբեն Բաղիրով
Ռուբեն Քրիստափորի Բաղիրով (Բաղիրյան), (հունիսի 17, 1908, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1978, Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (սեպտեմբերի 23, 1944), լեյտենանտ։ 1944 թվականին ավարտել է Աշխաբադի ռազմահետևակային ուսումնարանը և մեկնել ռազմաճակատ։ Եղել է վաշտի հրամանատար։ Աչքի է ընկել Կրիստինոպոլիս (Լվովի մոտ) երկաթուղային կամրջի պաշտպանության ժամանակ, Բուգի, Սանի և Վիսլայի գետանցման մարտերում, որի համար և արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Ռուբեն Բաղիրով | |
---|---|
հունիսի 17, 1908 - փետրվարի 20, 1978 (69 տարեկան) | |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Պարգևներ խմբագրել
- Խորհրդային Միության հերոսի կոչում (23.09.1944)[2]
- Լենինի շքանշան[2]
- Կարմիր աստղի շքանշան[2]
- մեդալներ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 «Энциклопедия фонда «ХайАзг»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 256)։ |