Ռուբեն Ամորիմ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռուբեն Ֆիլիպե Մարկեշ Ամորիմ (պորտ.՝ Ruben Filipe Marques Amorim, հունվարի 27, 1985(1985-01-27)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Ալ Վակրա» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ռուբեն Ամորիմ
պորտ.՝ Rúben Amorim
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուբեն Ֆիլիպե Մարկեշ Ամորիմ
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կատար Ալ Վակրա
Համար 8
Պատանեկան կարիերա
1998—1999 Պորտուգալիա Բենֆիկա
2000—2003 Պորտուգալիա Բելենեսնիշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2008 Պորտուգալիա Բելենեսնիշ 96 (4)
2008—ներկա Պորտուգալիա Բենֆիկա 95 (5)
2012—2013  Պորտուգալիա Բրագա 30 (4)
2012—2013 Պորտուգալիա Բենֆիկա B 2 (0)
2015—ներկա  Կատար Ալ Վակրա 0 (0)
Ազգային հավաքական
2003 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-18) 3 (0)
2003—2004 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-19) 13 (0)
2004—2006 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 13 (0)
2005—2007 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 10 (0)
2010—ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 14 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 11, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 30, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

Ռուբեն Ամորիմը պորտուգալական լիգայում դեբյուտել է 2003 թվականի դեկտեմբերի 14-ին, «Բելենեսնիշի» կազմում, «Ալվերկայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով խաղի 90-րդ րոպեին։

2007 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Ամորիմը հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում։ Այդ ընթացքում որոշ ակումբներ, ինչպիսիք են «Բենֆիկան», «Բրագան», «Պորտուն», «Շալկե 04»-ը, «Տոտտենհեմ Հոտսպուրը» և «Թուլուզան», բայց ֆուտբոլիստը մերժեց բոլոր առաջարկությունները։

2008 թվականի ապրիլին Ռուբեն Ամորիմը որպես ազատ գործակալ «Բենֆիկայի» հետ կնքեց քառամյա պայմանագիր[3]։ Իր առաջին մրցաշրջանում Ամորիմը ակումբում հաճախ էր հայտնվում խաղադաշտում։ Առաջին գոլը «Բենֆիկայում» խփեց նոյեմբերրի 23-ին, «Ակադեմիկա» ակումբի դարպասին։

Միջազգային կարիերա խմբագրել

Ամորիմը Պորտուգալիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում դեբյուտել է Եվրոպայի երիտասրադական առաջնություն 2007 թվականի ընթացքում։ Պորտուգալիայի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը, Օլիմպիական խաղեր 2008 թվականին մասնակցելու պայքարում զիջելով իտալիացիներին։

2010 թվականի մայիսի 10-ին Կարլուշ Կեյրոշի հայտարարությունից հետո նա աշխարհի առաջնություն 2010 թվականին մասնակցող 23 ֆուտբոլիստների ցուցակում չհայտնվեց[4]։ 2010 թվականի հունիսի 8-ին նա վնասվածք ստացած Նանիի փոխարեն հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական[5]։

2010 թվականի հունիսի 15-ին Ռուբեն Ամորիմը հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական։ Առաջին տուրում, Կոտ-դ’Իվուարի դեմ խաղում Ռուբենը խաղի 85-րդ րոպեին փոխարինեց Ռաուլ Մեյրելիշին[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բենֆիկա»

Խաղաոճ խմբագրել

Ամորիմի խաղաոճը շատ նման է Տյագուի խաղաոճին։ Նրանք երկուսն էլ խաղում են կիսապաշտպանության կենտրոնում, մասնակցում են պաշտպանության և հարձակողական գործողություններին։ Ռուբեն Ամորիմը, սակայն, կարող է խաղալ նաև աջ կիսապաշտպանի դիրքում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Аморим вернулся в «Бенфику»
  4. Список 23 футболистов Արխիվացված 2011-06-15 Wayback Machine(պորտ.)
  5. Аморим экстренно вызван в сборную Португалии
  6. «Протокол матча Кот-д'Ивуар — Португалия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. Аморим заменит Нани в сборной Португалии

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ամորիմ» հոդվածին։