Ռուբեն Ագիլար

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռուբեն Ագիլար (ֆր.՝ Ruben Aguilar, ապրիլի 26, 1993(1993-04-26)[1][2], Գրենոբլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Մոնակո ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ռուբեն Ագիլար
ֆր.՝ Ruben Aguilar
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1993(1993-04-26)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրԳրենոբլ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Ruben Aguilar Վիքիպահեստում

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 26-ին Գրենբոլում։ Հայրը իսպանացի է, մայրը՝ ֆրանսուհի[3]։

Պարապել է «Սեն Սիմոն դե Բրեսյո» (1999—2005) և «Գրենոբլ» (2005—2011) ֆուտբոլային ակումբների ակադեմիաներում[4]։

2011 թվականին տեղափոխվել է «Սենտ Էտիեն»։ 2013 թվականի գարնանը վերադարձել է «Գրենոբլ»։ Թիմի կազմում առաջնաելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 14-ին «Մարինյանա»-ի դեմ խաղում (1:0)[5]։ Ագիլարը խմբի հետ Նասոնալում երկու մրցաշրջան 2013/14 զբաղեցրել է երրորդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում սկսել է Լիգա 2-ից՝ «Օսերի» կազմում։ Նրա նորամուտը ակումբի մարզաշապիկով կայացել է 2014 թվականի օգոստոսի 1-ին՝ «Հավր»-ի դեմ խաղում (2:0)[6]։ Ակումբի հետ միասին հասել է Ֆրանսիայի 2014/15 թվականի գավաթի եզրափակիչ, որտեղ «Օսեր»-ը նվազագույն արդյունքով (0:1) զիջել է «Պարի Սեն Ժերմենին»։ Ընդհանուր առմամբ «Օսերի» կազմում ֆուտբոլիստը խաղացել է երեք մրցաշրջան։

2017 թվականի ամռանը ազատ գործակալի իրավունքով պայմանագիր է ստորագրել «Մոնպելիեի»-ի հետ[7]։ Ֆրանսիայի առաջնությունում նորամուտ է ունեցել 2017 թվականի օգոստոսի 12-ին «Տուլուզի» դեմ խաղում (0:1)[8]։ «Մոնպելիեի» կազմում Ագիլարը խաղացել է երկու ամբողջական մրցաշրջան։

2019 թվականի օգոստոսին պաշտպանը հնգամյա պայմանագիր է կնքել «Մոնակո»-ի հետ[9]։ L’Équipe հրատարակության տվյալներով՝ նրա տրանսֆերը ակումբին արժեցել է 8 միլիոն եվրո[10]։ «Մոնեգասկովի» կազմում նորամուտը տեղի ունեցել է 2019 թվականի օգոստոսի 9-ին «Լիոնի» դեմ խաղում (0:3)[11]։ 2019/20 մրցաշրջանի 12-րդ տուրի «Սենտ Էտիենի» դեմ խաղում (0:1) հեռացումից հետո Ագիլարը ոտքով հարվածել է մրցավարների տեսօգնության համակարգին (VAR)[12]։

Կարիերա հավաքականում խմբագրել

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում (0:2)[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Օսեր»

Վիճակագրություն խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Ընդամենը
Դիվիզիոն Մատչ Գոլեր Մատչեր Գոլեր Մատչեր Գոլեր Մատչեր Գոլեր
Գրենոբլ 2013/14 Նասոնալ 2 16 0 0 0 0 0 16 0
Օսեր 2014/15 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն (Լիգա 2) 29 0 6 0 3 0 38 0
2015/16 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն (Լիգա 2) 22 0 0 0 0 0 22 0
2016/17 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն (Լիգա 2) 30 0 4 1 1 0 35 1
Ընդամենը 81 0 10 1 4 0 95 1
Մոնպելյե 2017/18 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 31 0 3 0 4 0 38 0
2018/19 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 29 1 1 0 0 0 30 1
Ընդամենը 60 1 4 0 4 0 68 1
Մոնակո 2019/20 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 19 0 2 0 2 1 23 1
2020/21 Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 10 1 0 0 10 1
Ընդամենը 29 1 2 0 2 1 33 2
Ընդամենը կարիերայի ընթացքում 186 2 16 1 10 1 212 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Brown Luke (2017 թ․ հոկտեմբերի 9). «A Football Manager mix-up turned this French defender into a Bolivian superstar». The Independent (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Joueur - Ruben AGUILAR». fff.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  5. «Marignane vs. Grenoble Foot 38 — 14 September 2013». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Auxerre vs. Le Havre — 1 August 2014». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. ««Монпелье» приобрел защитника «Осера» Агиляра». Sports.ru (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «Toulouse vs. Montpellier — 12 August 2017». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. «Рубен Агилар в «Монако»». AS Monaco (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. «Transferts : Ruben Aguilar rejoint Monaco (officiel)». L'Équipe (ֆրանսերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. «Monaco vs. Olympique Lyonnais — 9 August 2019». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. «Защитник «Монако» разбил монитор VAR после удаления: видео». 24 Канал (ռուսերեն). 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «France vs. Finland — 11 November 2020». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ագիլար» հոդվածին։