Ռոստիսլավ Սերգեև (ռուս.՝ Ростисла́в Алекса́ндрович Серге́ев, օգոստոսի 22, 1926(1926-08-22), Բոբրույսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 2018(2018-09-17), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Ռոստիսլավ Սերգեև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 22, 1926(1926-08-22)
Ծննդավայր Բոբրույսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 17, 2018(2018-09-17) (92 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1948 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և 1957 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։

1948 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1948-1949 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1949-1952 թվականներին՝ Շվեյցարիայում ԽՍՀՄ առաքելության աշխատակից։
  • 1952-1955 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1955-1957 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցի աշխատակից։
  • 1957-1962 թվականներին՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1962-1975 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի խորհրդական, խորհրդականների խմբի ղեկավար։
  • 1975-1980 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական միջոցառումների պլանավորման վարչության ղեկավար։
  • 1980 թվականի մայիսի 21-ից մինչև 1990 թվականի մարտի 7-ը Մեքսիկայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Հրապարակումներ խմբագրել

  • «В сотрясаемой Мексике: посольские будни (1980 - 1990 гг.)» - М., 2002. - Латинская Америка.
  • «В МИД СССР. На Кузнецком мосту и Смоленской площади 1948-1991» - М., Росспэн, 2007.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Миссия - Посольство СССР в Мексике. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 3, с. 32.

Արտաքին հղումներ խմբագրել