Ռոսս գավառի բանտ (անգլ.՝ Ross Correctional Institution), միջին մակարդակի հսկողությամբ պետական բանտ, որ գտնվում է Սայոտո գետի արևմտյան ափին, Չիլիկոտե քաղաքից ոչ այնքան հեռու, Օհայո նահանգում։

Ռոսս գավառի բանտ
Տեսակբանտ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունՕհայո
Բացված1987
Ռոսս գավառի բանտը գտնվում է ԱՄՆում
Ռոսս գավառի բանտ

Նկարագրություն խմբագրել

Բանտը գտնվում է Չիլիկոտե ուղղիչ հիմնարկի և Հոուպվելի ազգային մշակութային պատմական պարկի մոտ[1]։ Բացվել է 1987 թվականին. այդ ժամանակ կար 2037 կալանավոր։ Հիմնարկը զբաղեցնում է 1707 ակր մակերես, բանտարկյալների հսկողությանմբ զբաղված են ավելի քան 350 անվտանգության աշխատակիցներ։ 2016 թվականի հունվարի 6-ի տվյալներով հիմնարկում գտնվում է 2085 բանտարկյալ։ Բանտարկյալներ մոտ 56%-ը աֆրոամերիկացիներ են, 43%-ը՝ սպիտակամորթներ, իսկ 0.01%-ը՝ այլք։ Հաշվարկված է, որ յուրաքանչյուր բանտարկյալի ծախսերը միջին հաշվով կազմում է ամերիկական 51.77 դոլար[2]։

Ռոսս գավառի ուղղիչ հիմնարկը բանտարկյալներին տրամադրում է առաջնային, երկրորդային և երրորդային բժշկական օգնություն։ Ինտենսիվ թերապիան պահպանում է Ֆրիզեր առողջապահական կենտրոնը և Ֆրանկլինի Բժշկական կենտրոնը։ Օհայո նահանգի համալսարանի բժշկական կենտրոնը նույնպես աշխատում է հիմնարկի հետ արտակարգ իրավիճակների և երկարաժամկետ հոսպիտալացման գծով։ Բանտարկյալների անձնական հաշվից գանձվում է լրացուցիչ վճար 3 դոլարի չափով։ 1995 թվականին հիմնարկում ներմուծվել է հեռահաղորդակցությունը, ինչը օգնել է բարելավել կապը առաջնային բուժօգնության բժիշկների և բանտարկյալների միջև։ Հեռահաղորդակցության օգնությամբ անցկացվել է ավելի քան 19 000 խորհրդատվություն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Correctional Institution Inspection Committee (2007 թ․ հունվարի 26). «Correctional Institution Inspection Committee Report: On-Site Visit at the Chillicothe Correctional Institution» (PDF). Correctional Institution Inspection Committee. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Ross Correctional Institution». www.drc.ohio.gov. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Bureau of Medical Services». www.drc.ohio.gov. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.