Չիլիկոտե[3] (անգլ.՝ Chillicothe[4]), քաղաք ԱՄՆ Օհայո նահանգում, Ռոս շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Օհայո նահանգի հարավում Սայոտո գետի մոտ։ Քաղաքի անվանումը ծագել է շոնի հնդկացիների լեզվի Chalahgawtha բառից, ինչը նշանակում էր «գլխավոր ավան»։ Չիլիկոտե քաղաքը եղել է Օհայո նահանգի առաջին և երրորդ մայրաքաղաքը։

Չիլիկոտե
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում և շրջանային կենտրոն
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքRoss County?
ԲԾՄ190 ± 1 մետր
Մակերես27,441733 կմ²[1] և 27,442043 կմ² (ապրիլի 1, 2010)[2]
Ձևավորում1803
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ռոս շրջանի դատարանի շենքը

Հնում Չիլիկոտեի տեղում Հոուփվելյան ավանդույթի կենտրոնն էր՝ հնդկացիների ցեղերի սոցիալական և մշակութային շփումների լայն ցանցը, որը գոյություն ուներ մ.թ.ա. 200 թվականից մինչև մ.թ.ա. 500 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հոուփվելյան առևտրային ուղիները հասնում էին մինչև Ժայռոտ լեռներ, իսկ Սայոտոյի և Օհայոյի գետերի հովիտներում նրանք կառուցել էին բազմաթիվ կուրգաններ։ Ավելի ուշ՝ եվրոպացիների այդ վայր ժամանելուց առաջ, այստեղ վերաբնակվել են շոնի ցեղի հնդկացիները։

Եվրոպական բնակավայրերի մեծ մասը այստեղ առաջացել են արդեն ամերիկյան հեղափոխությունից հետո։ Վիրջինիայից և Կենտուկիից ներգաղթյալները Օհայո գետի երկայնքով շարժվել են դեպի արևմուտք՝ հող փնտրելով։ Չիլիկոտե քաղաքը 1803 թվականին նահանգի առաջացման պահից դարձել Է Օհայոյի առաջին մայրաքաղաքը, 1810 թվականին երկու տարով մայրաքաղաք է դարձել է Զանսվիլը՝ փոխզիջումային համաձայնության արդյունքում[5]։ 1812 թվականին կրկին մայրաքաղաք է դարձել Չիլիկոտեն, սակայն արդեն 1816 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Կոլումբուս քաղաք՝ որպես բնակչությանը ավելի հասանելի վայր[6]։

Չիլիկոտում ներգաղթյալների թվում կային բազմաթիվ ազատ աֆրոամերիկացիներ, որոնք այստեղ ակտիվ համայնք են ստեղծել։ Չիլիկոտեն ծառայել է որպես ստորգետնյա երկաթուղու անցակետերից մեկը՝ կիսալեգալ և անօրինական շփումների ցանց՝ փախած ստրուկներին հյուսիսային նահանգներ տեղափոխելու համար։

Աշխարհագրություն խմբագրել

 
Չիլիկոտոտեում գտնվող Սայտո գետը 2003 թվականին

Քաղաքը գտնվում է Ալեգեյնի Արևմտյան բարձրավանդակի էկոշրջանում[7]։ Այն գտնվում է Սայոտո և Փեյնթ Կրիկ գետերի միջև, միախառնման վայրից ոչ հեռու։

ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 10,60 քառակուսի մղոն (27,45 կմ²), որից 10,43 կմ²-ին (27,01 կմ²) ցամաք է, իսկ 0,17 կմ²-ին (0,44 կմ²)՝ ջուր[8]։

Քաղաքը շրջապատված է ֆերմերային համայնքներով, և Չիլիկոտեի բնակիչները այդ շրջանը անվանում են Ապալաչայի նախալեռներ։

Բնակչություն խմբագրել

ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 21 796 մարդ։ 2007 թվականի մարդահամարի գնահատականներով՝ բնակչությունն աննշան աճել է՝ հասնելով 22 187-ի[9]։

Տնտեսություն խմբագրել

Որպես շրջանի միակ խոշոր քաղաք՝ Չիլիկոտեն տնտեսական ակտիվության կենտրոն է։ Առևտրի կենտրոնները, հիվանդանոցները, բանտերը և ուսանողական քաղաքներն հանդիսանում են խոշոր գործատուներ։ Այս շրջանում ամենախոշոր գործատուներից մեկը Pixelle թղթի գործարանն է (ավելի վաղ՝ Glatfelter, որը նախկինում կոչվում էր Mead Paper), որն արդեն աշխատում է ավելի քան 100 տարի։ Գործարանը երբեմն կարող է վնասակար հոտեր ստեղծել, որոնք բնակիչները անվանում են «փողերի հոտ»[10][11]։

Չնայած քաղաքի փոքր բնակչությանը, այդտեղ կա միանգամից երկու ուղղիչ հիմնարկներ՝ Չիլիկոտեի բանտը (1966) և Ռոս շրջանի բանտը (1987)։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  2. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  3. Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд. — М. : Роскартография, 1999. — С. 227. — ISBN 5-85120-055-3.
  4. «A Pronunciation Guide to Places in Ohio». E.W.Scripps School of Journalism. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  5. tfd. «Zanesville definition of Zanesville in the Free Online Encyclopedia». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. tfd. «Chillicothe definition of Chillicothe in the Free Online Encyclopedia». Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Level III Ecoregions of Ohio». National Health and Environmental Effects Research Laboratory. U.S. Environmental Protection Agency. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «US Gazetteer files 2010». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  9. «Annual Estimates of the Population for Incorporated Places in Ohio, Listed Alphabetically: April 1, 2000 to July 1, 2007». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
  10. Paper mill problems cause smell to travel north Chillicothe Gazette, 10/31/2014
  11. No longer ‘Mayberry’: A small Ohio city fights an epidemic of self-destruction Achenbach, Joel, The Washington Post 12/29/2016

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիկոտե» հոդվածին։