Ռոուզ Մարի
Ռոուզ Մարի (անգլ.՝ Rose Marie, օգոստոսի 15, 1923[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 2017[2][1], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, երեք անգամ իր կարիերայում արժանացել է «Էմմի» մրցանակի։
Ռոուզ Մարի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 15, 1923[1] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 28, 2017[2][1] (94 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, գրող, ինքնակենսագիր, ձայնային դերասանուհի և կատակերգու |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0547300 |
Կենսագրություն
խմբագրելՌոուզ Մարի Մազետան ծնվել է Նյու Յորքում իտալա-ամերիկացի վոդևիլի դերասան Ֆրենկ Մազետիի ընտանիքում, հայտնի է Ֆրենկ Քարլիի և նրա տիկնոջ՝ լեհուհի Ստելա Գլուժչակի կեղծանունով[3]։ Նա սկսել է իր կարիերան երեք տարեկան հասակում փոքրիկ Ռոուզ Մարի կեղծանունով (անգլ.՝ Baby Rose Marie): Նրա փառքի լավագույն տարիները գրանցվեցին 1929 թվականից 1934 թվականներին, երբ նա պարբերաբար հանդես է եկել զավեշտախաղերում, ռադիոյով վարել է իր սեփական շոուն և հայտնվել Paramount[4] ստուդիայի բազմաթիվ ֆիլմերում։ Ընդհուպ մինչև երեսունականների վերջ նա հաջողությամբ հանդես է եկել և ձայնագրվել այդ պահին տասնյոթ ալբոմներում, բայց քառասնականների սկզբին, երբ Ռոուզ Մարի դադարել է լինել երեխա, նրա կարիերան ավատվեց, և նա սովորեց դերասանական մասնագիտությամբ[4]։
Հիսունականների սկզբին Ռոուզ Մարի սկսեց դերասանուհու կարիերան և 1954 թվականին Top Banana երաժշտական կինոֆիլմում խաղաց գլխավոր դերը, որից հետո սկսեց երևալ հեռուստատեսությամբ այնպիսի սերիալներում, ինչպես «Գնդացրի ծուխը»։ 1960-1961 թվականներին նա նկարահանվել է Էլեյն Ստրիտչի «Իմ քույլ Էյլին» սիթքոմում։ Նա նաև նկարահանվել է «Դորիս Դեյիի շոուում» 1969-1971 թվականներին, իսկ հետագա տասնամյակներում աշխատել է ավելի քիչ և նկատելի էր հիմնականում սերիալներում՝ «Սիրո նավակը», «Կեգնին և Լեյսին», «Ռեմինգտոն ստիլ» и «Մյորֆի Բրաուն»։
Սկսած յոթանասունականներին Ռոուզ Մարին շատ է հանդես եկել թատերական ասպարեզում, ինչպես նաև հայտնվում էր էկրանին կամեո դերերում հետևյալ ֆիլմերում՝ «Կախարդական խաղատախտակ», «Փսիխոզ» և «Շատ սարսափելի կինո»։ 2001 թվականին նա ստացել է «Հոլիվուդյան փառքի ծառուղի» աստղըը[5]։
Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին, Վան Նայսի իր տանը, 94 տարեկան հասակում[3][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Rose Marie, Wisecracking Star of 'Dick Van Dyke Show,' Dies at 94
- ↑ 3,0 3,1 Peterson, Alison J. (2017 թ․ դեկտեմբերի 28). «Rose Marie, Decades-Spanning Showbiz Veteran, Is Dead at 94». The New York Times.
- ↑ 4,0 4,1 «Rose Marie- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Awards for Rose Marie». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Nelson, Valerie J. (2017 թ․ դեկտեմբերի 28). «Rose Marie, co-star of 'The Dick Van Dyke Show,' dies at 94». Los Angeles Times.
Արտաքին հղումներ
խմբագրել- An interview with Rose Marie, March 2011
- Rose Marie on RadioGoldIndex Արխիվացված 2016-01-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուզ Մարի» հոդվածին։ |