Ռոյալ Հարվուդ Ֆրոստ (անգլ.՝ Royal Harwood Frost, 25 փետրվարի, 1879, Սալեմ, Մասաչուսետս, ԱՄՆ - 11 մայիսի, 1950, Շիվերպորտ, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի համալսարանում։

Ռոյալ Ֆրոստ
Royal Harwood Frost
Ծնվել էփետրվարի 25, 1879(1879-02-25)
Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 11, 1950(1950-05-11) (71 տարեկան)
Շրիվպորտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան

1896 թվականից 1908 թվականները Ֆրոստն աշխատել է որպես աստղագիտական ասիստենտ Հարվարդի համալսարանում, Էդվարդ Պիկերինգի տնօրինության ժամանակում։ 1902 թվականից 1905 թվականները նա աշխատել է Արեկիպա աստղագիտական կայանում Պերուում 24 դյույմանոց Բրյուսի լուսանկարչական ռեֆրակտորի վրա։ Ֆրոստը հայտնաբերել է 454 նոր աստղագիտական մարմիններ։

Երբ 1926 թվականին Բրյուսի աստղադիտակը տեղափոխվում էր Բոյդենի աստղադիտարան Հարավային Աֆրիկայում, Հարվարդը նրան առաջարկեց այնտեղ աշխատանք, սակայն Ֆրոստը հրաժարվեց և դրա փոխարեն մնալով Պերուում կազմակերպեց կաթնարտադրության ֆերմա Տինգոում։

Հետագայում նա վերադարձավ Ֆորտ-Ուերտ (Տեխաս), և այստեղ աշխատանքի անցավ նավթահանությամբ զբաղվող կազմակերպությունում որպես հաշվապահ։ Դրանից հետո տեղափոխվեց ապրելու Շրիվպորտ, Լուիզիանա նահանգ, որտեղ էլ նա հուղարկավորված է տեղի գերեզմանոցներից մեկում։

Արտաքին հղումներ խմբագրել