Ռոմուալդ Հազումե (Romuald Hazoumé, փետրվարի 7, 1962(1962-02-07)[1], Պորտո Նովո, Դագոմեա), աֆրիկացի ժամանակակից առաջատար նկարիչներից մեկը, Առնոլդ Բոդ 12-րդ փաստաթղթեր Կասելում, Գերմանիանում մրցանակի դափնեկիր (մրցանակը շնորհվել է նկարչին «Dream» նկարազարդման համար․ տնտեսական գաղթականներին Աֆրիկայից Եվրոպա տեղափոխող նավի կրկնօրինակը)։

Ռոմուալդ Հազումե
Ծնվել էփետրվարի 7, 1962(1962-02-07)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՊորտո Նովո, Դագոմեա
Քաղաքացիություն Բենին[2][3]
Մասնագիտությունվիզուալ արտիստ, քանդակագործ, նկարիչ, ինստալյացիոն արտիստ և լուսանկարիչ
ԺանրՎիդեոարտ, ինստալյացիա, լուսանկարչություն և գեղանկարչություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռոմուալդ Հազումեն ծնվել է 1962 թվականին Պորտո Նովոյում, Բենինում, ապրում է Կոտոնուում և աշխատում է Պորտո Նովոյում։ Նրա ստեղծագործությունը արժանացել է քննադատների բարձր գնահատականին։ Ռոմուալդ Հազումեի աշխատանքները հայտնի են դարձել 1992 թվականին Մեծ Բրիտանիայում Սաաթչ ցուցասրահում «Out of Africa» ցուցահանդեսի շնորհիվ, որտեղ ներկայացվել են բենինցի նկարչի ծաղրական «դիմակներ»-ը։

Ռոմուալդ Հազումեն ստեղծագործական կարիերայի ընթացքում աշխատել է շատ լրատվամիջոցների հետ, օգտագործել է բենզինի հին տարաներ, ստեղծել է յուղաներկով գեղանկարչություն, լայնածավալ նկարազարդումներ, տեսանյութեր և լուսանկարներ։

1980-ական թվականների կեսերին Ռոմուալդ Հազումեն սկսել է աշխատանքների մի մեծ շարք՝ պատրաստված դեն նետված պլաստիկե տարաներից, մասնավորապես՝ բենզինի տարաներից։ Աննշան փոփոխություններից հետո այս առարկաները դարձել են դիմակներ և այլ առարկաներ։ Հասարակության և գլոբալ խնդիրների քննադատական տեսլականը արտացոլվել է մոնումենտալ ինստալիացիաներում, որոնց մեջ Ռոմուալդ Հազումեն անդրադարձել է ստրկության և սև շուկայի պրակտիկային։

Նկարչի բավականին հայտնի գործերից մեկը՝ «La Bouche du Roi» մեծ ինստալիացիան (ստեղծվել է 1997 և 2005 թվականների միջև, 2007 թվականին գնել է Բրիտանիայի թանգարանը), ցուցադրվել է նկարչի անհատական ցուցահանդեսում՝ Բրիտանիայի թանգարանում՝ Լոնդոնում, Գուգենհայմի թանագրանում՝ Բիլբաոյում՝ «100 % Afrique» ցուցահանդեսում և Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում՝ «Uncomfortable Truths» ցուցահանդեսում։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2009 Made in Porto-Novo, October Gallery, Լոնդոն
  • 2009 Exit Ball, Galerie Aliceday, Բրյուսել
  • 2009 La Bouche du Roi, The Herbert Museum and Art Gallery, Կովենթրի
  • 2008/9 La Bouche du Roi, Horniman Museum, Լոնդոն
  • 2007 La Bouche du Roi, The British Museum, Лондон; Ferens Art Gallery, Hull; Merseyside Maritime Museum, National Museums Liverpool, Լիվերպուլ Bristol’s City Museum & Art Gallery, Бристоль; Laing Art Gallery, Tyne & Wear Museums, Նյուքասլ
  • 2007 Art & Public, Ժնև
  • 2006 La Bouche du Roi, Musée du Quai Branly, Փարիզ
  • 2005 Fondation Zinsou, Cotonou, Բենին
  • 2005 La Bouche du Roi, Musée du Quai Branly, Փարիզ
  • 2005 ARTicle 14 — débrouille-toi, toi- même!, October Gallery, Лондон; World Museum, Լիվերպուլ
  • 2002 La Bouche du Roi, The Menil Collection, Հյուստոն
  • 2002 Centre Culturel Français, Թուրին
  • 2001 Galerie Olivier Houg, Լեոն
  • 1999 La Bouche du Roi, Centre Culturel Français, Cotonou, Բենին
  • 1999 Galerie Art & Public, Ժնև
  • 1999 Galerie Gut Gasteil, Պրիգլից
  • 1999 Vor-Sicht, Dany Keller Galerie, Мюнхен; Museum für Konkrete Kunst, Ингольштадт; The Project, Նյու Յորք
  • 1998 Art Gallery of New South Wales, Սիդնեյ
  • 1997 Galerie 20 x 2, Արնեմ
  • 1996 Gelbe Musik Galerie, Берлин; Dany Keller Galerie, Мюнхен; Firma Harlekin Art, Վիսբադեն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել