Ռոմիկ Քամալյան

կենսաքիմիկոս

Ռոմիկ Գուրգենի Քամալյան (1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2020(2020-07-08)), կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր(1990)։

Ռոմիկ Քամալյան
Ծնվել է1937
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 8, 2020(2020-07-08)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Մասնագիտությունկենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գյուղատնտեսական կենսաքիմիայի հիմնադիր Գուրգեն Քամալյանի որդին։

ԿենսագրությունԽմբագրել

Ռոմիկ Քամալյանը ծնվել է 1937 թվականին, Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 20 դպրոցում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Որպես բժիշկ աշխատել է Արզնիի առողջարանում[1]։

1964-1967 թվականներին ուսումը շարունակել է է Կենսաքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1968 թվականին։

1970-1995 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ, նույն պաշտոնը զբաղեցրել է նաև ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի ֆերմենտների ակտիվության կարգավորման լաբորատորիայում՝ 1995-2000 թվականներին։ Միաժամանակ Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնում և Սլավոնական համալսարանում ունեցել է դասախոսություններ։ 2000-2019 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։

Ուսումնասիրել է նյարդաակտիվ ամինաթթուների մետաբոլիզմի յուրահատկությունները ուղեղի միտոքոնդրիումներում և բացահայտել դրանց կարգավորման մեխանիզմները, Ցույց է տվել, որ ուղեղի և լյարդի միտոքոնդրիումներում դեամինո-ՆԱԴ-ը նպաստում է ասպարագինա և գլյուտամինաթթվի յուրացմանը, որը զուգորդվում է ամոնիակի առաջացմամբ, հայտնաբերել է էթանոլամինի ացետիլացման դարձելի ռեակցիան, ցույց է տվել N-ացետիլէթանոլամինի խթանիչ ազդեցությունը հավի սաղմի զարգացման և ճտերի աճի վրա, պարզաբանել է էթանոլամինի և ացետիլ-էթանոլամինի հակաալերգիկ և Օ-սուլֆոէթանոլամինի հակասթրեսային ազդեցությունները, առաջարկել այն որպես հորթերի փոխադրական սթրեսի կանխման գործոն։

Եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ կուսկոմիտեի քարտուղար, Երևանի Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր, մասնագիտական, գիտական և խմբագրական խորհուրդների, Միջազգային (1997) և Եվրոպական (1997) նյարդաքիմիկոսների, Հայաստանի կենսաքիմիկոսների և նյարդաքիմիկոսների 1966) ընկերությունների անդամ։

Մահացել է 2020 թվականի հուլիսի 8-ին։

ԱշխատություններԽմբագրել

Ռոմիկ Քամալյանը 135 գիտական աշխատության, 3 հեղինակային վկայականի, 1 դասագրքի և 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է, ինչպես նաև հեղինակ է «Մտորումներ ճանապարհին» (ռուս., 1990)[2] և «Նաիրի երկրում» (ռուս., 1999)[3] բանաստեղծությունների ժողովածուների։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Քամալյան Ռոմիկ Գուրգենի
  2. Камалян Роман Гургенович (1990)։ Размышления в пути: Стихи (ռուսերեն)։ Наири։ ISBN 978-5-550-00694-8 
  3. «Документальный фильм,,, Моя Армения,,»։ Наша Армения (ru-RU)։ 2019-10-24։ Վերցված է 2021-08-26 

Արտաքին հղումներԽմբագրել