Ռոմեն Ավինյան
հայ դերասան
Ռոմեն Ավինյան (հուլիսի 9, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 24, 2008, Երևան, Հայաստան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1990)։
Ռոմեն Ավինյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2008 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1995-2003 |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌոմեն Ավինյանը ծնվել է Երևանում։ Եղել է Արտաշատի դրամատիկական թատրոնի դերասան, աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում, 1971-1975 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1975-1978 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին[1][2]։
Ներկայացումներ
խմբագրել- «Ալվան ծաղիկ»
- «Խաչագողի հիշատակարանը»
- «Գևորգ Մարզպետունի»
- «Պատվի համար»
- «Քիլլեր»
- «Մեծապատիվ մուրացկաններ»
- «Ինտրիգ և սեր»
Ֆիլմեր
խմբագրել- «Երկունք», 1976
- «Ծերունին և արևը», 1981
- Չոփուռ՝ «Աղետ», 1993
- Հյուր՝ «Լաբիրինթոս», 1994
- «Ղարաբաղյան անավարտ օրագիր», 1995
- Լազ՝ «Passeurs de reves», 2000
- Համո՝ «Վոդկա լիմոն», 2003
- Մանուկ՝ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան», 2006