Ռոմելլա Ղալաչյան

հայ մանրէաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղալաչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոմելլա Միքայելի Ղալաչյան (նոյեմբերի 24, 1910(1910-11-24), Կոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1996(1996-06-30), Երևան, Հայաստան), հայ մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1956): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970):

Ռոմելլա Ղալաչյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1910(1910-11-24)
ԾննդավայրԿոկանդ, Կոկանդի մարզ, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 30, 1996(1996-06-30) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1932)
Մասնագիտությունմանրէաբան

Կենսագրություն խմբագրել

Ռոմելլա Ղալաչյանը ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 24-ին (6. 12) Կոկանդ քաղաքում (Ուզբեկստան), բանվորի ընտանիքում։ 1932 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1941 թվականից աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտում։ 1962-1967 թվականներին եղել է բույսերի ախտածին միկրոօրգանիզմների լաբորատորիայի վարիչ, 1967-1990 թվականներին՝գիտական խորհրդատու[1]։

Ուսումնասիրել է բույսերի բակտերիային հիվանդությունները[2]։

Ռոմելլա Ղալաչյանը մահացել է 1996 թվականի հունիսի 30-ին, Երևանում[3]։

Երկեր խմբագրել

  • Տոմատի բակտերիալ հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և նրանց դեմ պայքարի միջոցառումները։ Ռ. Մ. Ղալաչյան, ՀՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955[4]:
  • Возбудители бактериальных опухолей как стимуляторы роста растений = Ուռուցքների բակտերիալ հարուցիչները որպես բույսերի աճման խթանիչներ, 1979, т. л. (Ромела Михайловна Галачьян).
  • Бактериальные болезни томатов в Армянской ССР и мероприятия по борьбе с ними, 1958, т. л. (Ромелла Михайловна Галачьян).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ромелла Михайловна Галачьян» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «The memorial of Ghalachyan Romella (Ռոմելլա Ղալաչյան Միքայելի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  4. Ղալաչյան, Ռոմելլա Միքայելի (1955). Տոմատի բակտերիալ հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և նրանց դեմ պայքարի միջոցառումները. ՀՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին. Երևան: Ա. հ.(չաշխատող հղում)