Ռոման Եմելյանով

ռուս ֆուտբոլիստ

Ռոման Պավլովիչ Եմելյանով (ռուս.՝ Рома́н Па́влович Емелья́нов, մայիսի 8, 1992(1992-05-08)[1][2] կամ մարտի 10, 1992(1992-03-10), Պավլովո, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ուրալ» ակումբի կիսապաշտպան։

Ռոման Եմելյանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1992(1992-05-08)[1][2] (31 տարեկան) կամ մարտի 10, 1992(1992-03-10) (32 տարեկան)
Ծննդավայր Պավլովո, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ-1 (Պավլովո)
2005—2008 Ռուսաստան Կոնոպլյովի անվան Ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2009 Ռուսաստան Տոլյատի 23 (1)
2010—2014 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ) 1 (0)
2010—2011  Ուկրաինա Զարյա (Լուգանսկ) 14 (0)
2011—2012  Ռուսաստան Ռոստով 16 (0)
2012—2013  Ուկրաինա Իլիչյովեց 35 (0)
2014  Ռուսաստան Ռոստով 7 (0)
2014  Ռուսաստան Ուրալ 3 (0)
2015—մ.հ. Ռուսաստան Ուրալ 112 (1)
Ազգային հավաքական
2011—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 04.03.2019:

Կենսագրություն խմբագրել

Ռոման Եմելյանովը ֆուտբոլով սկսել է զբաղվել հարազատ Պավլովո տարածաշրջանի Նիժնի Նովգորոդ քաղաքի ՄՊՄԴ-ում։ 2005 թվականին նրան հրավիրել են Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա, որը հովանավորվում էր Ռոման Աբրամովիչի «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի կողմից։ 2008 թվականից Եմելյանովը սկսել է հանդես գալ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Տոլյատի» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է «Շախտյորի» երիտասարդական թիմ[3]։

2009 թվականի մարտին Ռոման Եմելյանովը, որպես Կոնոպլյովի անվան ակադեմիայի ամենատաղանդավոր շրջանավարտ, երկշաբաթյա ստաժավորման էր մեկնել Լոնդոնի «Չելսի», որն այդ ժամանակ գլխավորում էր Գուս Հիդինգը։ Եմելյանովը մի քանի սպարինգ-հանդիպումներ է անցկացրել «Չելսիի» հիմնական կազմի մասնակցությամբ, այդ թվում՝ թիմը, որի կազմում հանդես էր գալիս ռուս ֆուտբոլիստը, 7:1 հաշվով հաղթել է ակումբին, որտեղ հանդես էր գալիս Միկայել Էսյենը[4].

2010 թվականի հունվարին Ռոման Եմելյանովը եռամյա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ[5], որը 17-ամյա հենակետային կիսապաշտպանի համար վճարել է 1 միլիոն դոլար, ինչը համարվում է տրանսֆերային բարձր գումար նման տարիքի ֆուտբոլիստների համար։ Եմելյանովը մարզվել է «Շախտյորի» ռեզերվային և երիտասարդական կազմերի հետ, մինչև օգոստոսին ակումբը նրան տարեկան վարձավճարով չի հանձնել Լուգանսկի «Զարյային»[6]։ Եմելյանովը «Զարյայի» կազմում նորամուտը կատարել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ին[7]։ Իսկ Դոնեցկի «Շախտյորում» Ռոմանը նորամուտը կատարել է 2011 թվականի օգոստոսի 21-ին՝ Մարիուպոլի «Իլիչևեց» ակումբի դեմ խաղում։

2011 թվականի օգոստոսի 26-ին Ռոստովը «Շախտյորից» վարձակալել էր Եմելյանովին մինչև մրցաշրջանի ավարտը[8]։ 2014 թվականի սեպտեմբերին 22-ամյա կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյորից»։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտը։ Եկատերինբուրգի ակումբին է պատկանում նաև ֆուտբոլիստի տրանսֆերի առաջնահերթ իրավունքը[9]։ 2015 թվականի փետրվարին «Ուրալը» Եմելյանովի հետ կնքել է լիարժեք 2,5 տարվա պայմանագիր[10]։ 2016 թվականի հուլիսի 31-ին խփել է իր առաջին գոլը «Ուրալի» կազմում՝ «Ուֆայի» դեմ խաղում։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ռոստով»
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2013/14
«Ուրալ»
  • Ռուսաստանի գավաթի եզրփակչի մասնակից - 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Статистика футболиста на официальном сайте Академии футбола имени Юрия Коноплёва». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. «Интервью с Романом Емельяновым в газете «Советский спорт», 3 марта 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Официальный сайт донецкого «Шахтера»: Знакомьтесь — Роман Емельянов!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Официальный сайт донецкого «Шахтера»: Емельянов и Фомин отправились в «Зарю»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Емельянов дебютировал в «Заре»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. ««Ростов» арендовал полузащитника донецкого «Шахтёра» Емельянова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. ««Урал» арендовал у «Шахтера» полузащитника молодёжной сборной России Емельянова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Урал» подписал контракт с Емельяновым на 2,5 года

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Եմելյանով» հոդվածին։