Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոլանդ Մամիկոնի Ավագյան (սեպտեմբերի 18, 1944(1944-09-18), Գլաձոր, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2001)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)։

Ռոլանդ Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1944(1944-09-18) (79 տարեկան)
Գլաձոր, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)դեկան
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1968)
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1991)

Կենսագրություն խմբագրել

1962 - 1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1968 թվականից աշխատում է ԵՊՀ-ում։ 2000 - 2006 թվականներին տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2006 թվականից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Աշխատանքները վերաբերում են գրավիտացիայի տեսություններին, դրանց աստղաֆիզիկական կիրառություններին և տիեզերագիտությանը։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[1][2]։ Հետազոտությունները վերաբերում են հարաբերականության ընդհանուր տեսությանն ու գրավիտացիայի այլընտրանքային տեսություններին և դրանց աստղաֆիզիկական կիրառություններին (սպիտակ թզուկներ, նեյտրոնային աստղեր, պուլսարներ, կոսմոլոգիա), քվանտային ֆիզիկայում համաչափություններին[3]։

Պարգևներ խմբագրել

  • ԼՂՀ ԿԳՆ «Իվան Աթայան» հուշամեդալ, 2004
  • ԵՊՀ ոսկե մեդալ
  • ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ոսկե մեդալ
  • ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալ

Գրքեր խմբագրել

  • E.V. Chubaryan, R.M. Avagyan, Quantum Mechanics Problems Textbook (with solutions) | University Public House, Yerevan, 2012
  • R. Avagyan, G. Harutyunyan, V. Papoyan , The cosmolocical scalar in the Jordan-Brans-Dicke Theory | Astrophysica, 48, 455-466, 2005
  • Թումյան Վ.Ա. , Հարությունյան Ս.Գ., Ավագյան Ռ.Մ. , Բարխուդարյան. Վ.Գ. , Ղազարյան Է.Մ , ՖԻԶԻԿԱ | (ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնակական ձեռնարկ ԲՈՒՀ ընդունվողների համար) Երևան -1998
  • Թումյան Վ.Ա, Հարությունյան Ս. , Ավագյան Ռ.Մ. , Բարխուդարյան. Վ.Գ., ՖԻԶԻԿԱ | (ԲՈՒՀ ընդունվողների համար) Երևան -1996

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «ԵՊՀ, Գիտություն, աշխատակիցներ, Ռոլանդ Մամիկոնի Ավագյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. ՀՀ ԳԱԱ, թղթակից անդամներ, Ռոլանդ Ավագյան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդ Ավագյան» հոդվածին։