Ռոզենբուրգ (ամրոց)
Ռոզենբուրգ ամրոց (գերմ.՝ Rosenburg), հիմնադրվել է 12-րդ դարում։ Կենտրոնում ամրոցն էր, իսկ նրա շուրջը՝ հնգանկյուն ներքին բակը։ Մինչ այդ էլ են եղել ավելի հասարակ պաշտպանական ամրություններ։ Ամրոցը գտնվում է Կամպ գետի հովտում, նրա աջ վտակի` Դունայի վրա Ավստրիայում, Խերոնի շրջանում, Ներքին Ավստրիայի հողերում[2]։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և շատո |
Տեղագրություն | Խերոնի շրջան, Ներքին Ավստրիայի հողեր |
Հասցե | Rosenburg 1[1] |
Վարչական միավոր | Rosenburg-Mold?[1] |
Երկիր | Ավստրիա[1] |
Կառուցված | 12-րդ դար |
Փոխարինված է | Վերածննդի ոճով կառուցված բնակավայրի |
Ընթացիկ վիճակ | թանգարան |
Կապված անձինք | Գրաբներ եղբայրներ, Կասպար ֆոն Ռոգենդորֆ, Հանս Յորգեր ֆոն Տոլլեր, Գոյոսներքի ընտանիք |
Իրադարձություններ | Երեսնամյա պատերազմ |
Schloss Rosenburg Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՌոզենբուրգ ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1175 թվականի փաստաթղթերում։ Այն կառուցվել էր Բոհեմիայից դեպի Վենա առևտրական հոսքերը հսկելու նպատակով։ 1433 թվականին ամրոցը նվաճվել է Պրոկոպով Փոքրի կողմից, սակայն ամբողջությամբ չի ավերվել։ 1476 թվականին Ֆրիդրիխ III-ի թագավորական արքունիքի կառավարիչ Կասպար ֆոն Ռոգենդորֆը գնում է ամրոցը, վերանորոգում այն և 1487 թվականին վաճառում Գրաբներ եղբայրներին (Հակոբ, Քրիստոֆ)[3], որոնք շարունակում են ամրոցի ընդլայնման և ամրացման աշխատանքները, իսկ նրանց որդիներն ու թոռները ամրոցը վերածում են վերածննդի ոճով ամրացված բնակավայրի։ Գրաբների ժառանգներից մեկը՝ Սեբաստիանը, այնքան է տարվում ամրոցի վերաշինությամբ, որ ընկնում է պարտքերի տակ և ստիպված է լինում վաճառել այն Հանս Յորգեր ֆոն Տոլլերին։
1611 թվականին ամրոցը գնում է Օլոմոուցի եպիսկոպոս կարդինալ Ֆրանց ֆոն Դիտրիխշտեյնը, որը փորձում է ամրոցի մատուռը վերածել կաթոլիկ եկեղեցու, սակայն նրա ջանքերը զուր են անցնում, քանի որ սկսվում է Երեսնամյա պատերազմը, որը հասնում է Կամպ գետի հովտում գտնվող Ռոզենբուրգ ամրոցը։ Բողոքականների առաջնորդը 1620 թվականին նվաճում է ամրոցը և ոչնչացնում նրա փոքրաքանակ կայազորը։ Միայն կես դար անց Գոյոսների ընտանիքը կրկին վերականգնում է ամրոցը և զարդարում այն։ Չնայած ամրոցը կորցրել էր իր ռազմական նշանակությունը, սակայն մինչև 17-րդ դար շարունակվում էր նրա ընդարձակման աշխատանքները։
Արդի շրջան
խմբագրելԱյժմ ամրոցը գործում է որպես թանգարան, որի հավաքածուի կազմում կան միջին և նոր դարերի նկարների հավաքածուներ, արվեստի գործեր, կահույք և անգամ զենքեր։ Կա նաև դահլիճ, ուր ցուցադրվում է բարոն Ֆերդինանտ ֆոն Էնգելսխոֆենի կողմից հավաքված նախապատմական իրերը։
Գրականություն
խմբագրելДжанни Гуадалупи, Габриеле Рейна (перевод А.Борисовой) // Замки мира. — М.: ООО "АСТ", ООО "Астрель", 2005. — С. 170-173. — 272 с. — ISBN 978-5-17-033048-5, 978-5-271-12588-1, 88-544-0097-1
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Rosenburg Elevation and Position(չաշխատող հղում)
- ↑ de Fabianis, Valeria, ed. Castles of the World. Metro Books, 2013. p. 171 978-1-4351-4845-1
Արտաքին հղումներ
խմբագրել- Rosenburg - official site (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզենբուրգ (ամրոց)» հոդվածին։ |